478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Նոր Նորք համայնքում նախընտրական կաշառք բաժանելու մասին ահազանգը չի հիմնավորվել. Գլխավոր դատախազություն
16:03
31 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Նոր Նորք համայնքում նախընտրական կաշառք բաժանելու մասին ահազանգը չի հաստատվել, միջադեպի առնչությամբ ոչ մի փաստ չի ներկայացվել, ասվում է կիրակի ՀՀ գլխավոր դատախազության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ներկայացված հաղորդագրության մեջ։  

Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ:

Հայ Ազգային կոնգրեսը մայիսի 31-ին հաղորդագրություն է տարածել, թե ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն և զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը և անցկացրել հարցաքննություն։

Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նման ահազանգ իրոք ոստիկանությունում ստացվել է, սակայն չի հիմնավորվել, որևէ փաստ ոստիկանությանը չի տրամադրվել և խախտում որպես այդպիսիք չի գրանցվել:

Մասնավորապես՝ 2009 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 22-ի սահմաններում,  ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքում գտնվող Առևտրի քոլեջի մոտ հավաքված մարդիկ հնարավոր է ընտրակաշառք են բաժանում:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի աշխատակիցները, որոնք այցելել են Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առևտրի քոլեջ, որտեղ տեղակայված է թիվ 1/33 ընտրատեղամասը, և այնտեղ ընտրակաշառք բաժանելու փաստ չի հայտնաբերվել:

«Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ավագանու ընտրությունների թեկնածու Հրաչյա Աղաբեկյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2009 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զանգահարել են անհայտ քաղաքացիներ, որոնք չեն ներկայացել և հայտնել են վերը նշվածի մասին: Միաժամանակ նշել է, որ նշված փաստը իր կողմից չի ստուգվել և ինքը ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել քաղաքացիների ահազանգերի հիման վրա»,- ասվում է գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: