480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունից ԿԸՀ անդամը նշում է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում որոշ ընտրատեղամասերում լուրջ ընտրախախտումների մասին
14:56
31 Մայիսի 2009

Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում որոշ ընտրատեղամասերում նկատվել են լուրջ խախտումներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Զոյա Թադևոսյանը։

«Որոշ վայրերում շատ լուրջ խախտումներ կան, օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/8 և 7/18 ընտրատեղամասերում տեղի են ունեցել ծեծկռտուքներ, ծեծի են ենթարկել «Ժառանգություն» կուսակցությունից ընտրական հանձնաժողովի անդամին, իսկ ընդդիմության վստահված անձանց դուրս են արել ընտրատեղամասերից», - ասաց նա՝  հետևելով 9/5 ընտրատեղամասում քվեարկության ընթացքին։

Նրա խոսքերով՝ ինքն արդեն առավոտվից բողոքներ է ստանում խախտումների մասին, կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ավելի ուշ կհրապարակվեն։

Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ ժամանել է 9/5 տեղամաս, քանի որ ահազանգ էր ստացվել այն մասին, որ այս տեղամասում ընտրողների կուտակումներ են առաջացել։ Օրենսդրության համաձայն՝ ընտրատեղամասում միաժամանակ չի կարող գտնվել ավելի քան 15 ընտրող։

Նա նշեց, որ որոշ տեղամասերում քվեարկությունն ավելի հանգիստ և քաղաքակիրթ է ընթանում՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, իսկ որոշ տեղամասերում օբյեկտիվ պատճառներով քվեարկությունն ավելի ակտիվ է, սակայն դրանց նկատմամբ վերահսկուղությունը թույլ է, ինչի հետևանքով ընտրողների կուտակումներ են առաջանում, ինչը խանգարում է ընտրական հանձնաժողովների նորմալ աշխատանքին։

Նրա կարծիքով՝ 9/5 տեղամասում ընտրողների կուտակումը բացատրվում է նրանով, որ այս տեղամասում է գրանցված Երևանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

«Նա այստեղ ծնվել և մեծացել է, նրան այստեղ գիտեն, այդ պատճառով ընտրողների ակտիվությունն այսքան բարձր է», - ավելացրեց նա։

Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ: Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: