482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
«ԴԱՖ» թիմը վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի Հայաստանի չեմպիոն
12:02
31 Մայիսի 2009

«ԴԱՖ» թիմը շաբաթ օրը վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի առաջնության չեմպիոն։

Ամենամյա առաջնությունն առաջին անգամ անցկացվել է Գյումրիում, դրան մասնակցել է 23 թիմ՝ Երևանից, Գյումրիից, Ստեփանակերտից, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարզերից։

Հարցերի փաթեթի խմբագիրն ու առաջնության վարողն էր հայտնի պետերբուրգցի գիտակ Ալեքսեյ Բոգոսլովսկին։ Առաջնությունը բաղկացած էր երեք փուլից՝ յուրաքանչյուրում 20-ական հարց։

Ինչպես և նախորդ տարի հիմնական պայքարը ծավալվել է այսօրվա դրությամբ լավագույն երեք հայկական թիմերի՝ «ԴԱՖ»-ի, «Պերեգրուզկայի» և «Հայաստանի» միջև։

Առաջին փուլից հետո առաջատարն էր «Հայաստանը», սակայն երկրորդ փուլում «ԴԱՖ» և «Պերեգրուզկա» թիմերին հաջողվել է առաջ անցնել առաջատարից։ Երրորդ վճռորոշ փուլում մինչև վերջին հարցը պայքարն ընթանում էր «ԴԱՖ»-ի և «Պերեգրուզկայի» միջև, սակայն վերջիվերջո հաջողության է հասել «ԴԱՖ»-ը՝ վեցերորդ անգամ անընդմեջ դառնալով Հայաստանի չեմպիոն։

«Խորան-Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նշելով նման առաջնությունների կազմակերպման ժամանակ անխուսափելի դժվարությունները՝ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ առաջնության կազմակերպման գործում օգնություն ցուցաբերելու համար։

Մարտիրոսյանը նաև նշել է առաջնության հարցերի բարձր որակը։ «Հարցերի փաթեթը շատ լավն էր։ Եվ դա ոչ միայն իմ կարծիքն է, նույնիսկ վատ արդյունքներ ցուցադրած թիմերը համաձայն են այդ ամենի հետ», - ասել է նա։

Ժյուրիի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, մեկնաբանելով առաջնությունը, նշել է, որ «հետաքրքիր խաղ է ստացվել, և հատկանշական է, որ առաջնության մասնակիցների թվում կային նաև դպրոցականներ և վաթսունն անց մարդիկ»։

«Առաջնության կազմակերպման գործում մեզ օգնել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Կարծում եմ՝ եթե նման մարդիկ փորձում են օգնել այս խաղին, նշանակում է, որ մասսայականությունը տարեցտարի կավելանա», - ասել է նա։

Հարցերի փաթեթի խմբագիրն ու առաջնության վարող Ալեքսեյ Բոգոսլովսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է, որ շատ ուրախ է արդեն երկրորդ անգամ վարել Հայաստանի առաջնությունը՝ միաժամանակ նշելով առաջնության լավ կազմակերպումը։ «Ինձ շատ է դուր գալիս մթնոլորտը, որում անցկացվում է առաջնությունը, այն հիանալի է կազմակերպված, շատ գեղեցիկ վայրում, շատ գեղեցիկ քաղաքում», - ասել է նա։

Առաջնության արդյունքների կապակցությամբ նա նշել է, որ այս անգամ ևս առաջնությունն անցել է համառ պայքարում, և հաղթողը որոշվել է վերջին հարցերի ժամանակ՝ չնայած, իհարկե, կցանկանայի, որպեսզի ոչ թե երեք թիմերը պայքարեն առաջին տեղի համար, այլ նրանց միանան նաև մյուսները։

Մեկնաբանելով Հայաստանում ինտելեկտուալ խաղի հետ կապված իրավիճակը՝ Բոգոսլովսկին հայտարարել է. «Ինձ ասել են, որ Գյումրիում, որը ռուսական չափորոշիչներով մեծ քաղաք չէ, գործում են ավելի քան 20 թիմեր՝ չհաշված դպրոցականները, ինչը բարձր ցուցանիշ է։ Քիչ են այն քաղաքները, որտեղ նման հետաքրքրություն կա «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի նկատմամբ»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: