484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է առաջիկա հանդիպումներին իր թիմի պատրաստության գործընթացից
17:46
29 Մայիսի 2009

Ֆուտբոլի ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը գոհ է առաջիկա հանդիպումներին իր թիմի պատրաստության գործընթացից։

Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին կհանդիպի Շվեյցարիայի հավաքականի հետ, իսկ հունիսի 9-ին տեղական ժամանակով 20.00-ին Վազգեն Սարգսյանի անվ. Հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստան-Թուրքիա հանդիպումը։  

«Մենք Հանրապետական մարզադաշտում մարզումներ ենք անցկացրել, ինչը հնարավորություն է տվել ֆուտբոլիստներին սեփական դաշտում զգալ խաղի կարևորությունը»,- ուրբաթ Սերիցլևն ասաց լրագրողներին։ 

Թիմի մարզիչը նշեց, որ առաջին երկու հանդիպումները շատ բարդ կլինեն, բայց Հայաստանի հավաքականը կանի ամեն հնարավոր բան դրական արդյունք ստանալու համար։

«Մենք ուզում ենք մի թիմ ստեղծել, որի գլխավոր հատկանիշները կայունությունն ու միասնականությունը կլինեն։ Մենք շատ մարտունակ թիմ ունենք»,- հայտարարեց Սերիցլևը։  

Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի թիմերի հետ միևնույն խմբում է։

Եվրոպական բոլոր հավաքականները բաժանված են 10 նախընտրական խմբերի։ Սեփական նախընտրական խմբերի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրած 4 լավագույն թիմերը կխաղարկեն Եվրոպայի առաջնության 7 ուղեգրերը, որը կանցկացվի 2011 թ.-ի հունիսին Դանիայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: