482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Դուդուկի վիրտուոզ Ջիվան Գասպարյանն մոսկովյան հանդիսատեսին կներկայացնի իր թոռանը
17:29
29 Մայիսի 2009

Հայ լեգենդար երաժիշտ, դուդուկի  վիրտուոզ Ջիվան Գասպարյանը երկուշաբթի Երաժշտության Մոսկվայի միջազգային տանը առաջին անգամ բեմ դուրս կգա իր թոռան՝ Ջիվան կրտսերի հետ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են կազմակերպիչները։ 

«Սա առաջին համերգն է, որին Ջիվան Գասպարյանը հանդես կգա իր թոռան՝ Ջիվան կրտսերի հետ, որը Գասպարյանի սանն է ու նրա դպրոցի հետևորդը, և նրա հետ կկատարի մի շարք ստեղծագործություններ»,- պատմեց «RSP-համերգ» ընկերության ներկայացուցչուհին։

Նրա խոսքերով՝ «համերգի ծրագիրը մինչև վերջ հայտնի չէ, քանի որ Ջիվան Գասպարյանը սիրում է իմպրովիզներ անել և վերջին պահին տրամադրությունից ելնելով որոշում է, թե ինչ ստեղծագործություն է կատարելու»։

«Ծրագրում ընդգրկված են մի շարք նոր նյութեր և, իհարկե, հին ստեղծագործություններ ևս։ Բանն այն է, որ Գասպարյանը վիրտուոզ է, որը որպես իր ստեղծագործությունների հիմք՝ վերցնում է հայկական ժողովրդական երաժշտությունը և մեկնաբանում այն յուրովի։ Բացի այդ, նրա ստեղծագործության մեջ առկա են բազում սեփական կոմպոզիցիաներ»,- նշել է գործակալության զրուցակցուհին։    

Նա նշել է, որ համերգը կվարի հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը։ Դուդուկի ավանդական անվանումը Հայաստանում «ծիրանափող» է, ինչը բառացի կարելի է թարգմանել որպես «ծիրանենու հոգի»։

«Հասկանալ ու լիովին զգալ, թե ինչ է դուդուկը, կարելի է գոնե մեկ անգամ այն լսելով։ Իսկ լսելով՝ ուզում ես չիմացողներին ասել, որ դուդուկի երաժշտությունը լեռների երգն է, ծառերի զրույցը, ծերունիների լացը կամ երեխաների ծիծաղը, պատերազմների աղմուկ-աղաղակը կամ հարսանիքների ուրախությունը»,- ասում է ինքը՝ Գասպարյանը ծիրանենու փայտից պատրաստված իր գործիքի մասին։ 

Ջիվան Գասպարյանը աշխարհի հայտնի երաժիշտներից մեկն է, ողջ աշխարհում վաճառվում են նրա ձայնասկավառակների միլիոնավոր օրինակներ։ Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են Գասպարյանին լավագույն ֆիլմերի երաժշտության ձայնագրման համար։ Արևմտյան հանդիսատեսի շրջանում նա հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոֆիլմի երաժշտության ձայնագրումից հետո, որտեղ դուդուկը ներդաշնակորեն միաձուլվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հնչողության հետ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։