484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի ՌԴ երրորդ միջազգային թատերական դպրոցին
17:22
29 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կմասնակցի մերձմոսկովյան Զվենիգորոդ քաղաքում անցկացվելիք ՌԴ երրորդ միջազգային թատերական դպրոցին, հայտնեց ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Թատերական երրորդ միջազգային դպրոցի բացումը, որի աշխատանքին կմասնակցեն 90 դերասաններ աշխարհի 28 երկրներից, տեղի կունենա մայիսի 31-ին։

Անդամ-երկրների թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Լիբանանը, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Էստոնիան։
 
Դպրոցի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միությունը ՌԴ արտաքին  գործերի, Մշակույթի և Մոսկվայի մարզի մշակույթի նախարարությունների հետ համատեղ` ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի և միջազգային բարեգործական «Կոնստանտինովսկի» հիմնադրամի աջակցությամբ։

ՌԴ ԹԳՄ թատերական երրորդ միջազգային դպրոցի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինը համոզված է, որ թատերական դպրոցի անցկացումը կնպաստի դերասանների պրոֆեսիոնալ զարգացմանը։

Մեկ ամսվա ընթացքում Դպրոցի մասնակիցները ռուս հայտնի մանկավարժների գլխավորությամբ կզբաղվեն  դերասանի վարպետութոյամբ, բեմական խոսքով, շարժումներով, սուսերամարտով, ակրոբատիկայով, ռիթմիկայով, վոկալով, ռուսական, կուսումնասիրեն արտերկրի թատրոնի պատմությունը։ Ըստ ավանդության՝ նախատեսվում են  վարպետության դասընթացներ թատրոնի և կինոյի հանրահայտ գործիչների՝ Ալքեսանդր Կալյագինի, Պյոտր Ֆոմենկոյի, Լև Դոդինի, Վալերի Զոլոտուխինի, Լոենիդ Հեյֆեցի, Գալինա Վոլչեկի, Վալերի Ֆոկինի հետ։ Դպրոցի աշխատանքի արդյունքը կլինի տարբեր ժանրերի չորս ավարտական ներկայացում, որոնցում կներգրավվեն ամառային Դպրոցի մասնակիցները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։