486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Մանկության աշխարհ Expo 2009» երրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
17:15
29 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.  Ուրբաթ Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործնական կենտրոնում բացվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մանկության աշխարհ Expo 2009» երրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կտևի մինչև հունիսի 1-ը։

«Ցուցահանդեսը նպատակ ունի երեխաներին որակյալ մանկական արտադրանքով ապահովել։ Ցուցահանդեսի գործելու այս մի քանի օրվա ընթացքում ծրագրված են շատ միջոցառումներ ու մրցույթներ։ Լավագույնները արժանանան անվանակարգերի ու մրցանակների»,- ասաց LOGOS EXPO Center ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը միջոցառման բացման ժամանակ։ 

Ցուցահանդեսի էքսպոզիցիայում ներկայացված են ապրանքներ ու ծառայություններ երեխաների համար՝ հագուստ, կոշիկ, կահույք տան համար և ուսումնական հաստատությունների, խաղալիքներ, գրենական պիտույքներ, դպրոցական առարկաներ, հեծանիվներ, սահնակներ, սայլակներ, հիգիենայի պարագաներ, կոսմետիկա, ինչպես նաև սնունդ և զարգացնող ու կրթող մեթոդներ ու խաղեր, ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր։ Պատերին ներկայացված են նաև ՀՀ մի շարք շրջանների 4 մանկատների սաների աշխատանքները։  

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն «Ժպտերեսիկ» ֆոտոմրցույթը «Mini miss Expo 2009» կոչման համար, «Փոքրիկ նկար» և «Փոքրիկ քանդակագործ» մրցույթները, ինչպես նաև «ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնի հետ համատեղ մանկական հագուստի ցուցադրություն։ Ժամանցային ծրագիրը բաղկացած էր մանկական պարային «Կաստանյետա», «Փոքրիկ երևանցիներ», «Բայլառոս» ստուդիաների  և Սոֆի Դևոյանի մանկական պարային համույթի ելույթների ու ՀՀ տիկնիկային գործիչների միության ծրագրից։  

«Մանկության աշխարհ EXPO 2009»-ը պրոֆեսիոնալ ցուցահանդես է երեխաների և դպրոցականների համար։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը տվյալ ճյուղի զարգացումն է, բարձր որակավորում ունեցող արտադրողների և մասնագետների ներգրավումը, հայկական շուկայի հագեցումը երեխաների համար նախատեսված նոր տեսականիով։

Ցուցահանդեսն անցկացվում է Էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի  աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: