478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կազակները խղճում են ադրբեջանաբնակ կազակներին. ատաման
16:08
29 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կազակների հայկական համաշխարհային կոնգրեսի (ԿՀՀԿ) ատաման, կազակական գեներալ Սերգեյ Մադաթյանը հայտարարեց, որ խղճում է Ադրբեջանում բնակվող կազակներին։

«Ադրբեջանի կազակների ատաման Վիկտոր Մերեշկինի հարցազրույցից տեղեկանալով ուղղափառ կազակական երիտասարդության համաշխարհային համագումարին Ադրբեջանի պատվիրակության բացակայության պատճառի մասին՝ մենք խղճացինք ադրբեջանաբնակ կազակներին»,- ասաց Մադաթյանը Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում։ 

Սերգեյ Մադաթյանի կարծիքով՝ գոյություն ունեն նման իրավիճակի երկու պատճառներ. Առաջինը՝ երկրի ղեկավարների մոտ տեղեկատվության բացակայությունն է կազակական խավի գոյության մասին իրենց տարածքում, երկրորդը՝ երբ ղեկավարությունը գիտի հանրապետությունում կազակների առկայության մասին, բայց լիովին անտարբեր է այդ խավի նկատմամբ։

«Եվ այս, և մյուս դեպքում գլխավոր մեղավորությունը ադրբեջանական կազակականության ատաման Վիկտոր Մերեշկինինն է, ով նյութական աջակցության բացակայության համար լաց լինելու փոխարեն պետք է գործարար կապեր հաստատի պաշտոնյաների հետ և ավելի ակտիվ քարոզի կազակական ավանդույթները, որպեսզի ճանաչման և հաջողության հասնի ղեկավարության և ժողովրդի մոտ»,- ասաց Մադաթյանը։

«Վերջիվերջո, ատաման Մերեշկինը կարող էր օգնության համար դիմել Հայաստանի կազակականությանը և անգամ անձամբ ինձ, քանի որ մենք ծանոթ ենք։ Ես անպայման կօգնեի պատվիրակություն ուղարկել Վոլգոգրադ։ Չէ՞ որ փոխադարձ աջակցությունը կազակականության շրջանում բազմադարյա գլխավոր ավանդույթներից մեկն է»,- նշեց ԿՀՀԿ ատամանը։

Զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի և Հայաստանի կազակականության դրության միջև՝ Սերգեյ Մադաթյանն ընդգծեց, որ ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության, հայկական ղեկավարությունը և բարերարները հավանություն են տվել ԿՀՀԿ պատվիրակության մասնակցությանը համագումարին և հնարավորինս աջակցություն են ցուցաբերել։

«Կցանկանայի Մերեշկինին խորհորդ տալ վերջ տալ թշնամանքին հարևանների նկատմամբ, քանի որ դա նրան պատիվ չի բերում և հեղինակություն չի ավելացնում։ Ավելին, մենք բոլորս հիշում ենք, որ մի քանի տարի առաջ Մերեշկինը արդարանում էր կազակների առջև իր հակահայկական ելույթների համար՝ բացատրելով դրանց հայտնվելը ադրբեջանցի լրագրողների ապատեղեկատվութայմբ։ Արդեն այն ժամանակ՝ 2005 թվականի դեկտեմբերի 17-ին, Մերեշկինը կանգնած էր իմ առջև այլ ատամանների ներկայությամբ՝ գլուխը կախ՝ ինչպես մեղավոր աշակերտ, և լսում էր իմ մեղադրանքները»,- ասաց Մադաթյանը։

ԿՀՀԿ ատամանը կարծում է, որ Մերեշկինի համար կազակականությունը սեփական բարիքներ ստանալու և երկրի խորհրդարան մուտք գործելու ուղի է։ «Դրա հետ են կապված նրա ամպագոռգոռ հայտարարությունները, որոնց նույնիսկ ամենափոքր բաժինը նա ի վիճակի չէ կատարելու։ Կարծում եմ, որ Ադրբեջանի կազակների թվում կան մարդիկ, ում հետ կարելի է կառուցողական երկխոսություն վարել, բայց Մերեշկինը դրանց թվում չէ»,- ասաց կազակների ատաման Սերգեյ Մադաթյանը «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում։  

15 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը՝ Կազակների հայկական համաշխարհային կոնգրեսի (ԿՀՀԿ) ատաման, կազակական գեներալ Սերգեյ Մադաթյանի գլխավորությամբ, մայիսի 13-17-ը մասնակեցե Վոլգոգրադում անցկացված Կազակական ուղղափառ երիտասարդության համաշխարհային երկրորդ համագումար-փառատոնին։

Բեմադրվել էին նոր պարեր, առաջին անգամ հայ երեխաները հանդես եկան երիտասարդության ուղղափառ տոնին՝ ցուցադրելով իրենց արվեստը երիտասարդական դիվանագիտության շրջանակներում։ Համագումարի շրջանակներում պատվիրակությունները կատարել են իրենց ժողովուրդների պարերը, մասնակցել մարզական մրցումների և տարբեր թեմաներով սեկցիոն աշխատանքների: Հայկական պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանի և Արցախի դրոշները բարձրացրեցին Մամաև կուրգանում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: