486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկն աջակցելու է Հայաստանի բարձրագույն կրթության որակի բարձրացմանը
12:59
29 Մայիսի 2009

Համաշխարհային բանկն աջակցելու է Հայաստանի բարձրագույն կրթության որակի բարձրացմանը, ուրբաթ ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում»  թեմայով ամենամյա երրորդ համաժողովի ժամանակ:

Նա նշեց, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի  համար, ի տարբերություն ընդունված միջազգային չափորոշիչների, բավակականին ֆինանսական միջոցներ չեն հատկացվում։

«Համաշխարհային բանկն աջակցելու է Հայաստանի բուհերին կրթության որակի վերահսկմանը ուսուցման որակի ապահովման գոյություն ունեցող ներքին մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման գործում», - նշեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը։

Վարուդակիսը հատուկ կարևորեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում նորարարական ֆինանսական ծրագրերի ներդրումն ու արդյունավետ գործարկումը, մասնավորապես, ուսանողական կրեդիտների համակարգի զարգացումը։

Նրա խոսքերով՝ ՀԲ-ն ծրագրում է նաև մրցութային հիմունքներով ոչ պետական բուհերին դրամաշնորհներ տրամադրել։

«Բարձրագույն կրթության մակարդակի բարձրացումն ու միջազգային չափանիշներին դրա համապատասխանեցումը գիտատար տնտեսության ստեղծման  կարևորագույն աստիճաններից մեկն է», - ավելացրեց Վարուդակիսը։

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 13-ին հաստատել է Հայաստանին 25 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի համար:

Ծրագիրն ուղղված է բարելավելու միջնակարգ կրթության ուսումնական պլանը, դասավանդման եղանակները, տարրական կրթության մակարդակում ներգրավվող երեխաների պատրաստվածությունն ու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրմանը Եվրոպական բուհական կրթական տարածքին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: