480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախկին նախագահը կարող է ընդգրկվել «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում
11:56
29 Մայիսի 2009

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ղեկավարել է երկիրը 1998-2008 թթ.-ին, կարող է դառնալ «Սիստմեա» բաժնետիրական-ֆինանսական կորպորացիայի անկախ տնօրեն։

Ինչպես հաղորդվում է «Սիստեմա» կորպորացիայի տեղեկատվության մեջ՝ այս տարվա հունիսի 27-ին կայանալիք ընդհանուր ժողովի ժամանակ բաժնետերերին առաջարկվելու է ընտրել 13 անդամներից բաղկացած Տնօրենների խորհուրդ։

«Անկախ տնօրենների խորհուրդը մնում է կորպորատիվ կառավարման կարևորագույն գործիքներից մեկը, և մենք մտադիր ենք շարունակել դրա զարգացումն ու կատարելագործումը՝ «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն առաջադրվել է երկու թեկնածություն՝ Ռոբերտ Քոչարյանինը և Ռաջիվ Մեհրոթրայինը», - նշել է «Սիստեմա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը։

Ռոբերտ Քոչարյանը տասը տարի զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ Ռաջիվ Մեհրոթրան հիմնադրել է Shyam Group of Indiի հնդկական ընկերությունը, որը «Սիստեմայի» հետ միասին Sistema Shyam TeleServices բջջային օպերատորի սեփականատերն է։

Բացի այդ Կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում են առաջադրվել կորպորացիայի տնօրեն և СЕО Լեոնիդ Մելամեդը, ինչը ևս «Սիստեմայում» ընդունված պրակտիկա է։

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ 1982 թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։

1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր,ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1992 թ.-ից զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 1994 թ.-ից՝ ԼՂՀ նախագահի պաշտոնը։

1997 թ.-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ.-ին ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում։

«Սիստեմա» բաժնետիրական-ֆինանսական կորպորացիան Ռուսաստանում և ԱՊՀ-ում ծառայություններ է մատուցում ավելի քան 100 միլիոն սպառողի։ Այն աշխատում է այնպիսի ոլորտներում, ինչպիսք են հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, ՎԷՀ-ը (վառելիքաէներգետիկ համալիր) և նավթաքիմիան, ռադիո և տիեզերական տեխնոլոգիաները, բանկային բիզնեսը, անշարժ գույքը, մանրածախ առևտուրը, մեդիան, զբոսաշրջությունն ու բժշկական ծառայությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: