481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի բնակիչների մեկ քառորդն անտարբեր է Երևանի ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունների նկատմամբ. սոցհարցում
15:43
28 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի բնակիչների 25 տոկոսն  անտարբեր է Երևանի ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունների նկատմամբ, լրագրողներին հինգշաբթի հայտնեց անկախ սոցիոլոգիական «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, «Օրինաց երկիր», Դաշնակցություն կուսակցութունները, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսի նախընտրական դաշինքը։

Ադիբեկյանի խոսքերով՝ ևս 4 տոկոսը գիտակցաբար կբոյկոտեն ընտրությունները։

Ըստ նրա՝ հարցվածների 29 տոկոսը գնալու է ընտրությունների և չի թաքցնում, թե ում կտա իր ձայնը, մինչդեռ հարցվածների 17 տոկոսը մասնակցելու է ընտրությունների, բայց չի կամենում նշել իր թեկնածուների անունը։

Ադիբեկյանը նշեց նաև, որ 22 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել՝ գնալու՞ է ընտրությունների, թե՞՝ ոչ, իսկ 3 տոկոսը չի կողմնորոշվել քվեարկության հարցում, թեև չեն թաքցնում, թե ում կցանկանային տալ իրենց ձայնը։ Սոցհարցումն անցկացվել է ապրիլ-մայիս ամիսներին Երևանի համայնքներում, հարցմանը մասնակցել է 5500 մարդ։

Ադիբեկյանի գնահատականներով, անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը։ Նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: