477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանամետ և ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն ընդունել մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները
15:15
28 Մայիսի 2009

Իշխանամետ և ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն ընդունել մայիսի 31-ին  Երևանում անցակցվող Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

«Որպես երկրի նախագահ՝ ես ընտրությունները դիտարկում եմ որպես գործընթաց, որը պետք է ընթանա օրենքի և օրինականության շրջանակներում: Այս կապակցությամբ ես կարծում եմ, որ թե իշխանամետ, թե ընդդիմադիրը ուժերը պետք է պատրաստ լինեն ընդունել ընտրությունների արդյունքները»,- ասաց նախագահը Սարդարապատում, որտեղ նա մասնակցում էր Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին:

Միաժամանակ, երկրի ղեկավարը նշեց, որ նրա՝ որպես Երևանի բնակչի և Հանրապետական կուսակցության ղեկավարի նախապատվությունը հայտնի է։ «Ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողացավ կազմակերպված անցնել այս ժամանակահատվածը և մոտենալ ընտրություններին լավ հնարավորություններով` նշելով,  որ հասարակությունում այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում»,- ասաց նախագահը։

Պետության ղեկավարը նշեց նաև, որ ուրախ է այն առումով, որ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես շատ պատասխանատու կերպով է մոտեցել ընտրություններին, և այսօր այն առաջատարների թվում է։ «Այսօր ոչ ոք չի կասկածում, որ «Բարգավաճ Հայաստանն իր դերը կունենա Երևանի ղեկավարման գործում»,- ասաց երկրի ղեկավարը։

Նա ցանկություն հայտնեց, որպեսզի նաև մյուս կոալիցիոն գործընկերը՝ «Օրինաց երկիրը», նույնպես հաջողություն ունենա ընտրություններում։ «Նույնը վերաբերում է «Դաշնակցություն» կուսակցությանը։ Կարծում եմ, որ, լինելով կառուցողական ընդդիմություն, Դաշնակցությունը մեծ դեր է խաղում Երևանի կառավարման հարցում, և կարծում եմ, որ նրա մասնակցությունը մայրաքաղաքի կառավարմանը միայն օգուտ կբերի մեր երկրին, մասնավորապես, Երևանին»,- ասաց նախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: