482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը դրական է գնահատում նախընտրական գործընթացը և քաղաքական ուժերին հավելյալ լարվածություն չստեղծելու կոչ է անում
14:47
28 Մայիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում նախընտրական գործընթացը և քաղաքական ուժերին հավելյալ լարվածություն չստեղծելու կոչ է անում:

«Գործընթացը նորմալ ու դրական եմ գնահատում: Բոլոր կուսակցությունները Երևանի բնակիչներին սեփական ծրագրերը ներկայացնելու հավասար հնարավորություն են ունեցել»,- լրագրողներին ասաց նախագահը Սարդարապատում, որտեղ նա մասնակցում էր Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին:

Երկրի ղեկավարի խոսքով, հեռուսատաընկերություններն անկողմնակալ են եղել  նախընտրական քարոզարշավը լուսաբանելու հարցում: «Ես ուրախ եմ, որ քաղաքական ուժերը նախընտրական տարաբնույթ տեխնոլոգիաներ ու հնարքներ են կիրառել՝ սկսած հավաքներից ու երթերից, ավարտած ընտրողների տներ կատարած այցերով»,- ասաց նախագահը:

«Իմ կոչն է, իմ ուղերձը, իմ խնդրանքը քաղաքական ուժերին՝ չստեղծել հավելյալ լարվածություն: Որպեսզի նրանք շարունակեն նույն ոգով, մի քանի օրվա ընթացքում ավարտեն նախընտրական գործունեությունը և մայիսի 31-ին լավ ընտրություններ անցկացնեն, որոնք հիմք դառնան, որ մեր ժողովուրդն ու միջազգային կազմակերպությունները կարողանան ասել, որ դրանք ամենալավն են եղել Հայաստանում»,- նշեց երկրի ղեկավարը:

Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: