478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հանրապետության օրվա կապակցությամբ մարաթոն է անցկացնում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը
13:21
28 Մայիսի 2009

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը սայլակների վրա ամենամյա մարաթոն-երթ է անցկացնում՝ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։

Մարաթոնը մեկնարկել է Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիակայի թատրոնի շենքից և կավարտվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ, որտեղ մասնակիցներին կդիմավորի և կօրհնի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։ Մարաթոնին շուրջ 50 հաշմանդամ է մասնակցում։

«Մեր ամենամյա մարաթոնը նպատակ ունի ևս մեկ անգամ հանրության և պետական կառույցների ուշադրությունը հրավիրել հաշմանդամների խնդիրներին։ Միաժամանակ, մենք մեր ձևով ենք նշում Հանրապետության օրը», - լրագրողներին ասաց «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

Նա նշեց, որ հասարակության մեջ փոփոխություններ են կատարվում, որոնք կապված են հաշմանդամների հանդեպ վերաբերմունքի հետ։

«Ստեղծվում են նոր հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամների խնդիրների լուծմամբ», - նշեց Միության նախագահը։

Աբրահամյանը կարևոր խնդիր համարեց քաղաքի շենքերի չհարմարեցվածությունը հաշմանդամների կարիքներին և նրանցից շատերում թեքամուտքերի բացակայությունը։

Հաշմանդամների «Փյունիկ» միությունը հիմնադրվել է 1988 թ.-ին, այժմ նրա կազմում է ավելի քան երեք հազար մարդ։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում հաշվառման է կանգնած 148 հազար հաշմանդամ, որոնցից անժամկետ հաշմանդամների թիվը կազմում է 88 հազար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: