483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը մեկնարկում է Վալենսիա քաղաքից
11:48
28 Մայիսի 2009

Այսօր իսպանական Վալենսիա քաղաքից մեկնարկում է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը` հայկական աշխարհաշուրջը Սփյուռքի ճանապարհներով։

Շուրջ մեկ տարի տևող ճամփորդության ընթացքում «Արմենիա» առագաստանավը խարիսխ կգցի հինգ մայրցամաքներում, կանցնի երեք օվկիանոսների ջրերով` Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական, կլինի բոլոր այն վայրերում, որտեղ կա հայկական համայնք:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, մեկնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է առագաստանավի անձնակազմի անդամներին:

Նշելով, որ  այսօր շատերը կարող են տարակուսել, թե 21-րդ դարում, երբ աշխարհի քարտեզին վաղուց արդեն վերացել են փակ տարածքները, որքանով է կարևորվում նման դժվարին ճամփորդությունը, ՀՀ նախագահն ասել է, որ «մեր ժողովրդի ճակատագիրը դասավորվել է այնպես, որ հայեր կան աշխարհի բոլոր անկյուններում, և մեզ համար չափազանց կարևոր է մեր ազգային ինքնության քարտեզը, մեր մշակութային ժառանգության քարտեզն ու հայ համայնքների պատմության քարտեզը»։

Սարգսյանի խոսքերով, այս նավագնացության խորհուրդն այդ աշխարհը նորովի բացահայտելն ու հարստացնելն է։

ՀՀ նախագահն ընդգծել է, որ ծովագնացները պետք է նոր լիցք, Հայրենիքի շունչը հաղորդեն հայկական համայնքներին, «նորովի իմաստավորեն մեր ինքնության բանաձևը և բոլոր աշխարհամասերում սփռված մշակույթի կոթողները»։

ՀՀ նախագահն առագաստանավի անձնակազմին է փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Վերադարձից հետո այն, ըստ ավանդույթի, ի պահ կհանձնվի:

Երկրի ղեկավարն առագաստանավի անձնակազմի անդամներին մաղթել է համընթաց քամի, բարեհաջող նավարկություն և բարի վերադարձ:

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ով «Արմենիայի» անձնակազմի անդամներից է, շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին և ասել, որ ժամանակ առ ժամանակ կզեկուցեն նավարկության ընթացքի մասին:

800 տարվա մեջ առաջին անգամ հայկական նավը մեծ նավարկության մեկնեց 2004 թ.-ին՝ կիլիկիացի առևտրականների երթուղով։ Նավը կոչվում էր «Կիլիկիա» և կառուցվել էր Ծովային հետազոտությունների երևանյան «Այաս» ակումբի մասնակիցների կողմից՝ 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով, որոնցով նավարկում էին կիլիկիացի առևտրականները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։