484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը
10:12
28 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը: Հայկական անկախ պետականությունը գոյատևեց մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։

Առաջին հանրապետությունը ստեղծվեց հայկական հողում գրեթե հազարամյա ազգային պետականության բացակայությունից հետո: Օսմանյան կայսրությունում Ցեղասպանւթյուն ապրած հայ ժողովրդին հաջողվեց հետհեղափոխական տարիներին վեր հառնել մոխիրներից ու ստեղծել անկախ հայկական պետություն՝ Երևան մայրաքաղաքով:

1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի փլուզումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կառավարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։

Մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։

Այս օրը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահի և վարչապետի գլխավորությամբ, այցելում է «Սարդարապատ» հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ է դնում 1918թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին:

1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։

Հատկապես այս հաղթանակները թույլ տվեցին հայ ժողովրդին ստեղծել սեփական պետությունը:

ՀՀ նախագահի ուղերձում նշվում է, որ 1918թ. մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն էր:

«1918 թվականի մայիսյան հաղթանակներն արդեն խոսուն վկայություններ էին մեր ժողովրդի ոգու ամրության, ազատ ապրելու անկոտրում կամքի և հայոց գալիքի հանդեպ անսահման հավատի։ Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության մեջ ազգային անվերապահ միասնության ամենավառ օրինակներից են և, համոզված եմ, դեռ ներշնչելու են բազմաթիվ սերունդների, ինչպես մեր սերնդին՝ Արցախյան ազատամարտում»,- նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը պետականությունն է։

Նրա խոսքով, մայիսի 28-ը ապացույց է այն իրողության, որ մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջև և ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության անօրինակ դրսևորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաև արցախյան  ազատամարտի բովում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: