486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հայ ժողովրդին շնորհավորել է Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ
19:30
27 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձով մայիսի 28-ին նշվող Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ 

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։ 1918 թվականի մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն էր։ Օտար լծի, անխնա շահագործման, ազգային ու կրոնական խտրականության, բռնությունների, ջարդերի և վերջապես ցեղասպանության միջով անցած մեր ժողովուրդն այսպիսով ստանձնում էր պատասխանատվություն. պատասխանատվություն սեփական ճակատագրի հանդեպ։ Ստանձնում էր պատասխանատվություն աշխարհի և պատմության առաջ»,- ասել է նախագահը գիտության և մշակույթի մի շարք գործիչների շքանշաններով ու մեդալներով պարգևատրելիս։

Երկրի ղեկավարի խոսքով, դա մի պահ էր, երբ շատերին թվում էր, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն այլևս երբեք ուշքի չեն գալու հասցված ծանր հարվածներից։ Բայց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակից հերոսական ճիգով կրկին վեր էր հառնելու մի նոր՝ վերապրած ժողովուրդ և նորակերտ երկիր։

«1918 թվականի մայիսյան հաղթանակներն արդեն խոսուն վկայություններ էին մեր ժողովրդի ոգու ամրության, ազատ ապրելու անկոտրում կամքի և հայոց գալիքի հանդեպ անսահման հավատի։ Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության մեջ ազգային անվերապահ միասնության ամենավառ օրինակներից են և, համոզված եմ, դեռ ներշնչելու են բազմաթիվ սերունդների, ինչպես մեր սերնդին՝ Արցախյան ազատամարտում»,- նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը պետականությունն է։ Սա տեսականորեն գիտեին բոլորը, բայց այդ տեսությունը պետք է միս ու արյուն ստանար հայ ժողովրդի լավագույն զավակների աշխատանքով ու քրտինքով, համոզմունքով ու գիտելիքով, անմնացորդ նվիրումով ու նաև կյանքով։

«Անկախ այն հանգամանքից, թե ինչ հաջողվեց և ինչ չհաջողվեց երկուսուկես տարի գոյատևած Հայաստանի Հանրապետությանը, մի բան հստակ է. նա դարձավ խարիսխը ներկա Հայաստանի, որի քաղաքացին լինելու պատիվն ունենք մենք»,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ ներկա Հայաստանը ժառանգորդն է հազարամյակների մշակութային ու քաղաքակրթական նվաճումների, որ արարել ու մեզ են կտակել մեր նախնիները։

«Բայց նա նաև 21-րդ դարի երկիր է, որն այսօր դիմագրավում է արդիական մարտահրավերներին և իր քաղաքական ուղեգիծը մշակում է՝ հայացքն ապագային հառած»,- ասել է Սարգսյանը։

«Այդ ապագայում մենք տեսնում ենք Հայաստանը որպես պաշտպանված ու ապահով երկիր, որպես քաղաքական ազատությունների երկիր, որպես տնտեսական վերելք ապրող երկիր, որպես գիտակրթական միջազգային մակարդակ ունեցող երկիր, որպես երկիր, որ ապրում է խաղաղ ու կայուն տարածաշրջանում։ Այս խոսքերն այսօր կարող են երազանքի նման հնչել, բայց չհավատալ և քայլեր չձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ, նշանակում է չհավատալ բարու և արդարության հաղթանակին, չհավատալ հայ ժողովրդի հավերժությանը»,- ասել է Սարգսյանը։ 

Նախագահը ցանկություն է հայտնել, «որ այս տոնական օրը մենք ոչ միայն երախտագիտությամբ գլուխ խոնարհենք Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների հիշատակի առաջ, ոչ միայն հպարտանանք առաջին հանրապետությունը կերտողների սխրանքներով, այլև մտածենք, թե մենք ինքներս վաղն ինչ արժանի գործերով ենք ներկայանալու հաջորդ սերունդների դատին»։

րա խոսքով, մայիսի 28-ը ապացույց է այն իրողության, որ մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջև և ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ Ցավոք, մենք միշտ չէ, որ դրսևորում ենք այս որակները։

«1918-1920 թվականները մեր ազգի վերածննդի, նրա ստեղծագործ ուժերի և կարողությունների պոռթկման, ազատ ու անկախ ապրելու իրավունքի իրացման տարիներ էին մեր ժողովրդի համար: Մանուկ հանրապետությունը կործանվեց, բայց իր գոյությամբ և իր վախճանով հասցրեց լուրջ պատգամներ հղել հայոց բոլոր ապագա սերունդներին»,- ասել է նախագահը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կարճատև պատմությունն այսօր էլ մեզ հիշեցնում է, որ պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրև չարիք:

«Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը շատ եռանդ ու ջանք էր գործադրում, որպեսզի արգելակի հայ հասարակության պառակտումը գաղափարական կամ դասակարգային հողի վրա: Բայց, ցավոք, դա չհաջողվեց: Քենի, ոխակալության և անհամերաշխության սերմերը տվեցին իրենց դառը պտուղները: Լա՞վ ենք, արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ ո՜չ, ցավոք, ո՜չ»,- նշել է նախագահը:

Սարգսյանի խոսքով, հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում:

«Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում ևս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուժողականությունը, տիրապետում են կրքերը»,- ավելացրել է նա:

Նախագահը ընդգծել է, որ ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից: «Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»,- նշել է նա:

«Կրկին շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղ երկինք, երջանկություն, հաջողություն ու նոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի և հանուն մեր ժողովրդի», հավելել է նախագահը։

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։ 1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի փլուզումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կառավարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։

Մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյատևեց մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների նկատմամբ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։

Այդ ժամանակահատվածում կանոնավոր զորքերի և կամավորների գլխավոր հրամանատարը ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր։ Սարդարապատի գլխավոր ճակատամարտում (մայիսի 21-28) մասնակցել են հայ ժողովրդի այնպիսի զավակներ, ինչպիսն է ԽՍՀՄ մարշալ Հովհաննես  Բաղրամյանը։

1968թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին Արմավիրի մարզում հուշահամալիր կառուցվեց:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: