482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կանցկացվի «Մանկության աշխարհ EXPO 2009» երրորդ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը
17:40
27 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկության աշխարհ EXPO 2009» երրորդ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Երևանում մայիսի 29-ից հունիսի 1-ը։ Ինչպես նշվում է ցուցահանդեսի կազմակերպիչ  LOGOS EXPO Center պաշտոնական կայքում, ցուցահանդեսի հիմնական նպատակը երեխաների համար նախատեսված ապրանքների և ծառայությունների շնորհանդեսն է, ինչպես նաև նոր գործարար շփումներ հաստատելը։

««Մանկության աշխարհ EXPO 2009»-ը երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի ստեղծման հերթական քայլ է։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը տվյալ ճյուղի զարգացումն է, բարձր որակավորում ունեցող արտադրողների և մասնագետների ներգրավումը, հայկական շուկայի հագեցումը երեխաների համար նախատեսված նոր տեսականիով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ցուցահանդեսին կմասնակցեն մանկական ապրանքների և ծառայությունների արտադրողներ, ներկրողներ, ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Ժպտերեսիկ» ֆոտոմրցույթը, լավագույն նկարի «Փոքրիկ նկարիչ» մրցույթը, «Փոքրիկ քանդակագործ» մրցույթը, մկրտության և այլ տոնական միջոցառումների համար նախատեսված մանկական հագուստի ցուցադրություն, «Կաստանյետ» մանկական պարային ստուդիայի, «Փոքրիկ երևանցիներ» պարային խմբերի ելույթները։ Նախատեսված է նաև Տիկնիկագործների միջազգային միության հայկական կենտրոնի ժամանցային ծրագիրը, ինչպես «Կոնուս» մանկապատանեկան զարգացման կենտրոնի վարպետության դասը։

Հիմնական թեմատիկ բաժիններն են՝ ապրանքներ երեխաների համար, տան, մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների կահույք, խաղալիքներ, ատրակցիոններ, ճոճանակներ, գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, մարզասարքեր, հեծանիվներ, սայլակներ, աքսեսուարներ, երեխաների հիգիենայի և կոսմետիկ միջոցներ, ապրանքներ հղիների համար։ Նախատեսված է նաև երեխաների սննդի բաժին, բժշկություն, ուսուցում և կրթություն, ինչպես նաև ֆինանսական ծառայություններ երեխաներին և մանկական հանգիստ ու զբոսաշրջություն։

Ցուցահանդեսն անցկացվում է Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի  աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: