481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս սահմանապահները պատրաստ են հայ-թուրքական սահմանի բացմանը. ՀՀ-ում ԱԴԾ սահմանապահ վարչության պետ
17:29
27 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս սահմանապահները պատրաստ են հայ-թուրքական սահմանի բացմանը, լրագրողներին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարյովը՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ ամփոփելով ընթացիկ տարվա միջակա արդյունքները։

«Հայ-թուրքական հարաբերությունների հարցը երկու պետությունների գործն է։ Մենք կկատարենք այն աշխատանքը, որը կդրվի մեր առաջ։ Սահմանապահ վարչության ստորաբաժանումները պատրաստ են սահմանի վրա ցանկացած աշխատանքի, այդ թվում և սահմանը բացելու մասին դրական որոշման ընդունման դեպքում»,- ասաց նա։   

Հայաստանի և Թուրքիայի միջև անցակետերի վերականգնման աշխատանքների առնչությամբ սահմանապահ վարչության պետը հայտարարեց, որ Գյումրու կայարանից մինչև պետական սահմանն ընկած երկաթուղային պաստառի վերականգնման աշխատանքները դեռ անցյալ տարի են իրականացվել «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի կողմից, բայց որևէ ակտիվ միջոցառում նախկին անցակետերում չի նկատվում։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին տիրող իրավիճակին, ապա Բոնդարյովը հայտնեց, որ սահմանապահ վարչությունը հնարավորինը վերահսկում է այն ամենը, ինչ կատարվում է սահմանակից պետության սահմանային շրջաններում՝ փոխգործակցելով ու տեղեկատվություն փոխանակելով Թուրքիայի սահմանապահների հետ։  

Գեներալ-լեյտենանտը հավելեց, որ սահմանի մոտ թուրքական ԶՈՒ և քուրդ պարտիզանների միջև ռազմական բախումների դեպքերը պետական սահմանի իրադրության վրա ազդեցություն չեն գործում։ «Ընդհանուր առմամբ իրավիճակը սահմանի վրա հանդարտ է ու կայուն, և որևէ փոփոխություն տեղի չի ունենում»,- ամփոփեց նա։

Պետական սահմանի պաշտպանությունը սահմանապահ վարչության հատվածում 2008թ.-ին իրականացվել է ՀՀ և ՌԴ գործող սահմանադրություններին համապատասխան 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ գործող սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրի, ինչպես նաև տվյալ պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրերի համաձայն։

Հայաստանի տարածքում գործում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 58 սահմանապահ ուղեկալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: