480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները երկրում որակապես նոր ներքաղաքական իրավիճակ կձևավորեն. «Ժառանգություն»
14:55
27 Մայիսի 2009

Երևանի քաղաքապետարանի ավագանու խորհրդի ընտրությունների ելքից անկախ՝ հանրապետությունում կձևավորվի որակապես նոր ներքաղաքական իրավիճակ, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

«Մայիսի 31-ից հետո հանրապետությունում տեղի կունենա լիցքաթափում, ինչին մեծամասամբ կնպաստի քաղբանտարկյալներին ներում շնորհելը, որը սպասվում է մայիսի 28-ին», - նշեց Մարտիրոսյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին կհայտարարի նախորդ տարվա մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների փաստով ձերբակալվածներին ներում շնորհելու մասին։

Մարտիրոսյանի կարծիքով՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների դեպքում կհաղթի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

Նա ընդգծեց, որ «Ժառագնության» պատգամավորները ակտիվորեն կմասնակցեն ընտրությունների կազմակերպման աշխատանքներին, «կվերահսկեն իրավիճակը՝ որևէ խախտում թույլ չտալու նպատակով»։

Մարտիրոսյանը կայանալիք ընտրությունների ժամանակ բարձր գնահատեց նաև ՀՅԴ-ի շանսերը և համակրանք արտահայտեց Դաշնակցություն կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների նկատմամբ։ Սակայն նա ընդգծեց, որ, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» աջակցում է ՀԱԿ-ին։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները։ «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ խորհուրդը բաղկացած կլինի 65 անդամներից և կձևավորվի համամասնական համակարգով։ Խորհրդում տեղերի բացարձակ մեծամասնությունը ստացած կուսակցության ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: