487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կարևորում է հայկական և ռուսական տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդումը
14:43
27 Մայիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորում է Հայաստանի և Ռուսաստանի տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնումը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովի հետ հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենատարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը, ընդգծել է երկու երկրների տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման կարևորությունը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախագահ Սարգսյանը ողջունել է նահանգապետ Վախրուկովի՝ Հայաստանի և Յարոսլավլի մարզի միջև գործարար ակտիվ շփումների պայմաններ ստեղծելու նախաձեռնությունը և անհրաժեշտ համարել համադրել կողմերի տնտեսական ներուժը՝ հստակեցնելու, թե ինչ ուղղություններով կարելի է ներկայացված լինել միմյանց շուկաներում։

Նահանգապետն իր հերթին նշել է, որ Յարոսլավլը և Արմավիրն ակտիվորեն համագործակցում են, և ունեն այն ընդլայնելու մեծ հնարավորություններ ու հսկայական ներուժ։ Այդ իսկ նպատակով առաջիկայում երկու մարզերում կբացվեն ներկայացուցչություններ, որոնք կդառնան միմյանց միջև տեղեկատվության փոխանակման, համագործակցության ուղղությունների հստակեցման գործուն միջոց:

Սերգեյ Վախրուկովը նաև ասել է, որ Յարոսլավլի հայկական համայնքը մեծ հեղինակություն է վայելում և բազմաթիվ հայ գործարարներ լուրջ ծրագրեր են իրականացնում մարզում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզի Կառավարության միջև ստորագրվել է  առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագիր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։