486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
«Վերին Լարս» հսկիչ անցակետի բացումը շահավետ կլինի հայ արտահանողների համար. նախարար
10:27
27 Մայիսի 2009

«Վերին Լարս» հսկիչ անցակետի բացումը շահավետ կլինի հայ արտադրողների և արտահանողների համար, կարծում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

«Եթե այս հսկիչ անցակետը սկսի գործել, ապա գյուղատնտեսական արտադրանքի տեղական արտադրողներն իրենց շատ ավելի լավ կզգան», - ասել է նա նախօրեին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ խոսքը, մասնավորապես, ծիրանի և դեղձի արտահանման մասին է։

«Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի շինարարության ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 5-ին։ Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանի միջազգային ավտոմոբիլային միակ անցակետը փակվել էր վերանորոգման նպատակով 2006 թ.-ի հուլիսին։ Սակայն անցակետը փաստացի չի գործում` Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։

ՀՀ արդյունաբերողների և ձեռներեցների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշել է, որ մեկ բեռնատար ավտոմեքենայի տեղափոխման դեպքում կարելի է զգալիորեն տնտեսել լաստանավային փոխադրման համար վճարվող արժեքը։

«Կախված բեռի ծավալից և չափսերից՝ այդ գումարը տատանվում է 1,2-1,8 հազ. ԱՄՆ դոլարի սահմաններում», - պարզաբանել է նա։

Ղազարյանը նաև ավելացրել է, որ «Վերին Լարսի» միջոցով բեռների տեղափոխումը առավելություն է տալիս նաև ժամանակի և վառելիքի տնտեսման տեսանկյունից։

«Մեկ ուղևորության ընթացքում կարելի է 2-2,5 հազ. դոլար տնտեսել, ինչը բավականին զգալի գումար է», - ընդգծել է նա։

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն երեքշաբթի հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստ է ռուս գործընկերների հետ բանակցություններ սկսել «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետի բացման կապակցությամբ միայն շվեյցարական կողմի մասնակցության դեպքում։ Բանակցություններ սկսելու  ռուսական նախաձեռնության մասին տեղեկատվությունը Վրաստանի ԱԳՆ-ն ստացել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով։

«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետի (ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա միակ պաշտոնական անցակետը) միջոցով երթևեկությունը փակվել էր 2006 թ.-ի հուլիսին՝ ռուսական կողմի որոշմամբ։ Փակման պատճառը անցակետի վերանորոգման և այն ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունն էր։

«Վերին Լարս» անցակետի միջոցով երթևեկության բացման նկատմամբ հատուկ հետաքրքրություն է դրսևորում Հայաստանը։ Այս երթուղով Հայաստանը արտադրանք էր ներմուծում Ռուսաստան և երկու ուղղությամբ ուղևորային հաղորդակցություն էր ապահովում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: