484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Հակամարտությունների աշխարհը» հայ-ադրբեջանական համատեղ ծրագրի շրջանակներում նկարահանված ֆիլմերի շարքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում
19:12
26 Մայիսի 2009

Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ «Հակամարտությունների աշխարհը» հայ-ադրբեջանական համատեղ ծրագրի շրջանակներում նկարահանված ֆիլմերի շարքի շնորհանդեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Ինտերնյուս» կազմակերպությունից։

Ծրագրի շրջանակում երկու երկրների լրագրողները, ռեժիսորները և օպերատորները միասին նկարահանել են եվրոպական երկրների 6 տարբեր հակամարտությունների մասին պատմող «Հրաժեշտ զենքին Բելֆաստից մինչև Բալկաններ» հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի շարքը։

Ծրագիրն իրականացրել է «Ինտերնյուս Հայաստանն» իր ադրբեջանական գործընկերների հետ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։

«Նախագծի նպատակն է փորձել պատմել ուրիշ եվրոպական հակամարտությունների մասին, որոնք երբեմն ընդհանուր գծեր ունեն Ղարաբաղյան հակամարտության հետ, ինչպես նաև նման հակամարտությունների լուծման համար ընդհանուր մեխանիզմ ներկայացնել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

Ֆիլմերում ներկայացված է տարբեր եվրոպական հակամարտությունների ծագման ու զարգացման պատմությունը, մարդկային ողբերգություններ ու պետական շահեր, պատմական դասեր ու հնարավոր լուծումներ։

Միջոցառման ընթացքում հեղինակները ներկայացրին իրենց ֆիլմերը։ Վերջում ցուցադրվեց քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանի «Հաջողության կղզիները» ֆիլմը Ալանդյան կղզիների մասին։

Երկու ամիս «Ինտերնյուս Հայաստանի» գրասենյակում և Նարեկացի արվեստի կենտրոնում կցուցադրվեն համատեղ նկարահանված ֆիլմերը՝ «Ցավի ու հույսի միջև» (Բոսնիայի հակամարտության մասին), «Վստահության եզրին» (Հյուսիսային Իռլանդիայի մասին), «Անբաժան կղզի» (Կիպրոսի հակամարտության մասին), «Հաջողության կղզիներ» (Ալանդյան կղզիների մասին), «Սովորական անուրջ» (Բասկերի երկրի մասին)։   

«Ինտերնյուս» ոչ առևտրային կազմակերպությունը գործունեությունը Հայաստանում սկսել է 1995 թ.-ին և զբաղվում է ԶԼՄ-ների աջակցությամբ։ Կազմակերպության հիմնական նպատակը անկախ ԶԼՄ-ներին սատարելն է հասարակությանը տեղեկատվության մեծ թվով անկախ և օբյեկտիվ աղբյուրներով ապահովելու համար։ «Ինտերնյուս Հայաստանը» Ինտերնյուս միջազգային ընկերակցության հիմնադիրն ու անդամն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: