486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ «Իրավական պաշտպանությունը ճանապարհներին» ծրագրի ամփոփիչ զեկույցի շնորհանդեսը
18:37
26 Մայիսի 2009

 

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ USAID-ի Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի շրջանակներում «Աքիլես» ՀԿ-ի կողմից իրականացվող «Իրավական պաշտպանությունը ճանապարհներին» ծրագրի ամփոփիչ զեկույցի շնորհանդեսը։

«Ծրագրի հիմնական նպատակը «տեսուչ-վարորդ» վիճաբանության մեջ ներքաշված ավտովարորդին որակյալ իրավական օգնության ցուցաբերումն է»,- լրագրողներին ասաց վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իրենց առջև դրված խնդրի արդյունավետության բարձրացման համար փետրվարի 1-ից գործարկվել է թեժ գիծ, որով վարորդները կարող են պրոֆեսիոնալ խորհուրդներ ստանալ կազմակերպության փաստաբաններից, ինչպես նաև տեղում անհրաժեշտ իրավական օգնություն ստանալ։

«Այս ընթացքում Ճանապարհատրանսպորտային ոստիկանության կողմից թույլ տրված մեծ թվով իրավախախտումներ են հայտնաբերվել»,- նշեց Հովհաննիսյանը։

Այսպես՝ կազմակերպության անցկացրած մոնիտորինգի արդյունքում  իրավախախտումների 29 տոկոսը փոխադրամիջոցներից անօրինական կերպով համարները հանելու հետ կապված խախտումներն են կազմում, 24,5 տոկոսը իրավախախտման փաստի հետ վարորդի անհամաձայնության և 10 տոկոսը՝ կաշառք վերցնելու փաստի հետ։  

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ծրագիրը հնարավորություն է տվել հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերի առկայությունը ՃՏՈ գրեթե բոլոր ստորաբաժանումներում, որոնց մեծամասնությունը՝ 83 տոկոսը, բաժին է ընկնում ճանապարհային պարեկի ստորաբաժանմանը։   

«Աքիլես» ՀԿ նախագահի կարծիքով՝ տվյալ ծրագիրն էապես ազդել է վարորդների՝ սեփական դերի ու նշանակության վերագնահատման վրա ճանապարհային տեսուչների հետ փոխհարաբերություններում։ Վարորդն այժմ մեծ վստահությամբ է վերաբերվում վեճը իրավական ճանապարհով լուծելու հնարավորությանը, և կազմակերպության փաստաբանների օգնությամբ դատական կարգով հաջողվեց վերկանգնել 25 վարորդների խախտված իրավունքները։   

Իր հերթին USAID հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինը բարձր գնահատեց «Աքիլեսի» դերը և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս աջակցել նրանց կազմակերպելու այս ոլորտում կաշառակերության դեմ պայքարին ուղղված ծրագրերի իրականացումը։  

Վեզինը նաև հատուկ նշեց կազմակերպության դերը օրենսդրական ոլորտում վարորդների գիտելիքների մակարդակի բարձրացման գործում։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: