482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հետ հարաբերություններ բարելավելու թուրքական ցանկությունը պայմանավորված էր ԵՄ-ին անդամակցելու ձգտումով. ՀԴԿ ղեկավար
14:44
26 Մայիսի 2009

Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի ցանկությունը պայմանավորված էր ԵՄ-ին անդամակցելու ձգտումով, կարծում է  Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթաց սկսեց, որպեսզի թուլացնի ԵՄ ճնշումը, և հասնի Եվրոպական Միության անդմակցությանը»,- երեքշաբթի լրագրողներին հայտնեց Սարգսյանը։

Նա հավելեց, որ ԵՄ-ին անդամակցելը, մասնավորապես, Շենգենյան գոտի մուտք գործելը, պետք է Թուրքիային ոչ թե զբոսաշրջային նպատակների համար, այլ այդ երկրներում ընդլայնվելու և արաբներին, չինացիներին ու հնդիկներին զուգահեռ ժողովրդագրական այն փոփոխություններին մասնակցելու համար, որոնք ներկայում տեղի են ունենում Եվրոպայում, ինչը, նրա կարծիքով, Թուրքիայի «պանթուրքական» քաղաքականության շարունակությունն է։

ՀԴԿ ղեկավարը նշեց, որ այդ կապակցությամբ շատ կցկտուր հնչեցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները, ովքեր հայտնեցին, որ եթե նույնիսկ Թուրքիան կատարի Եվրամիության բոլոր պահանջները, նրան, միևնույն է, չեն ընդունի ԵՄ։

ՀԴԿ առաջնորդը կարծում է, որ հատկապես այն, որ թուրքական իշխանությունները գիտակցեցին փաստը, որ եվրոպացիները ոչ մի դեպքում թույլ չեն տա Թուրքիային անդամակցել Եվրամիությանը, հանգեցրեց Հայաստանի նկատմամբ նրանց քաղաքականության փոփոխությանը և հարաբերությունների բարելավումից հրաժարվելուն։

Ըստ նրա, հենց այդ պատճառով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայման կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Սարգսյանը նշեց, որ երբ 2008 թվականին սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանում շատերին պատեց անհիմն լավատեսություն՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր բարելավման վերաբերյալ, և այսօր թուրք ղեկավարների հայտարարությունից հետո նրանք իրենց խաբված են զգում։ «Թուրքիան մեզ չի խաբել, նրան պարզապես պետք էր մտնել ԵՄ կազմի մեջ»,- նշեց Սարգսյանը։ 

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքականությունը պետք է ավելի ակտիվ լինի, պետք է հանդես գա զանազան նախաձեռնություններով, օրինակ, ազատ տնտեսական գոտու ստեղծման, հայ-թուրքական սահմանում սպառազինման սահմանափակումների, համատեղ տարածաշրջանային բնապահպանական ծրագրերի իրականացման նախաձեռնություններով, և այդ ժամանակ Թուրքիան ստիպված կլինի պատճառաբանել համաշխարհային հանրության առջև Հայաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը։

Սարգսյանը նշեց նաև, որ չնայած որոշ բացերի, ՀՀ  գործող նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն ավելի ճկուն է, քան նրան նախորդող նախագահ Ռոբերտ Քոչարյանինը:

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: