486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը ժողովրդավարության զարգացման մակարդակով գտնվում են հետխորհրդային երկրների հիմնական խմբի մեջտեղում. Լուկին
19:15
25 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանը ժողովրդավարության զարգացման մակարդակով գտնվում են հետխորհրդային երկրների հիմնական խմբի մեջտեղում, կարծում է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը:

«Ինձ թվում է, որ մենք գտնվում ենք մեջտեղում, հիմնական խմբի խորքում: Մենք առաջատարներ չենք, սակայն ետ մնացողներից էլ չենք»,- ասաց Լուկինը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Ընդ որում նա զերծ մնաց հետխորհրդային երկրների ժողովրդավարացման գործընթացի առաջատարների մասին կարծիք հայտնելու վերաբերյալ մեկնաբանություններից:

Նա խոստովանեց, որ հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով, սակայն նշեց, որ օրենքի համաձայն, չի կարող զբաղվել քաղաքականությամբ, այդ իսկ պատճառով էլ չի ցանկանում մանրամասն թափանցել հայկական հիմնախնդիրների էության մեջ:

«Ուզում եմ իմ սիրելի հայ ժողովրդին մաղթել, որ ձեզ մոտ առաջընթաց ապրեն ժողովրդավարության միջոցներն ու կյանքի սկզբունքների ժողովրդավարությունը»,- հայտարարարեց Լուկինը:

«Ժողովրդավարությունը միայն մեծամանության իրավունքների կատարումը չէ, դա բնավ այդպես չէ: Դա ամենից առաջ փոքրամասնությունների որոշակի իրավունքները հարգելն է, ամենից առաջ փոքրամասնությունների՝ օրինական միջոցներով մեծամասնություն դառնալու իրավունքները»,- ավելացրեց նա:

Լուկինը մասնակցում է Երևանում անցկացվող «Արտահայտվելու ազատություն և արդար դատաքննության իրավունք» միջազգային խորհրդաժողովին, որը նվիրված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման հնգամյակին։

Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Լեհաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, Լիտվայի, Բելառուսի և Մոլդովայի և տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը կշարունակվի մինչև մայիսի 26-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։