486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերի միությունը մրցանակներ կհանձնի հայ մտավորականության 34 ներկայացուցչի
17:32
25 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ)՝ գիտության և արվեստի բնագավառում անցկացված երկրորդ մրցույթի արդյունքները կամփոփվեն երկուշաբթի երեկոյան, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Մրցանակները կհանձնվեն մտավորականության 34 ներկայացուցիչի, որոնցից չորսը գրող են, ութը՝ կոմպոզիտոր, ինը՝ նկարիչ, ութը՝ լրագրող և հինգը՝ գիտնական»,- տեղեկացրեց նա։

ՌՀՄ մրցանակները կհանձնվեն «Հայը 21-րդ դարասկզբին» (Գրողների միություն), «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» (Հայաստանի ժուռնալիստների միություն), «Լավագույն գիտական աշխատանք» (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա), «Հայաստանը և հայաստանցիները նկարչի աչքերով» (ՀՀ նկարիչների միություն), «Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական ձեռքբերում» (ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միություն) անվանակարգերում։ Հաղթողներին կհանձնվոն դիպլոմներ և դրամական մրցանակներ 2 հազարից մինչև 5 հազար դոլարի չափով։

ՌՀՄ նախագահի խոսքերով, Միությունն արդեն ինը տարի է՝ համագործակցում է գիտական և ստեղծագործական միությունների հետ, իսկ Ռուսաստանում նմանատիպ մրցանակներ է հանձնում վերջին հինգ-վեց տարիների ընթացքում։ Միության ստեղծման առաջին իսկ օրվանից, ինչպես նշեց Աբրահամյանը, որոշում ընդունվեց աշխատել մշակույթի, գիտության և արվեստի ոլորտներում, քանի որ ստեղծագործող մտավորականությունը պետք է իմանա, որ գոյություն ունի մի կազմակերպություն, որն աջակցում և մեծ նշանակություն է տալիս ազգային մշակույթին։

«Մենք չունենք պետական ֆինանսավորում, բայց մենք ևս մեկ անգամ մեր մշակույթով հպարտանալու հնարավորությունը բաց չենք թողնում։ Եթե մենք կարող են հարգել և հպարատնալ մեր մշակույթով, գիտությամբ, ապա դա առավել կարևոր կլինի Հայաստանի և սփյուռքահայերի համար»,- ասաց նա՝ կոչ անելով Հայաստանի և սփյուռքի գործարարներին իրենց ներդրումն ունենալ մտավորականությանն աջակցելու գործում։

Ինչպես ավելացրեց Աբրահամյանը, ՌՀՄ երրորդ մրցույթի հաղթողները 2010 թվականին կմասնակցեն Միության 10-ամյակի տոնակատարությանը մոսկովյան Կրեմլում։

Ռուսաստանի հայերի միությունը հիմնադրվել է 2000 թվականի հունիսին՝ որպես համառուսական հասարակական կազմակերպություն։ Ներկայում ՌՀՄ-ն ունի մոտ 640 բաժանմունք Ռուսաստանի 72 մարզում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: