481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական և քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը համարում է իր աշխատանքի առանցքային խնդիրը
16:51
25 Մայիսի 2009

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր աշխատանքի առանցքային խնդիրն է համարում քաղաքական և քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը։  

«Մեր հնգամյա աշխատանքի արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ շեշտը պետք է դնել հիմնականում քաղաքական ազատությունների պաշտպանության վրա։ Քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգահեռ շատ սոցիալ-տնտեսական հարցեր լուծվում են ինքնաբերաբար»,- ասաց նա Երևանում «Արտահայտվելու ազատություն և արդար դատաքննության իրավունք» միջազգային խորհրդաժողովի բացման ընթացքում։

Օմբուդսմենը նշեց, որ արտահայտման ազատությունը և արդար դատաքննության իրավունքը «բանալիներ են, որոնց օգնությամբ կարելի է ոչ թե բարելավել, այլ բուժել երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը»։

Հարությունյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրադատարանի կողմից քննվող մոտ 100 հազար դատական գործերից հազարը Հայաստանից են։

Տոկոսային հարաբերությամբ այսքան մեծ թվով գործերը, նրա խոսքերով, բացատրվում է հանրապետության բնակչության անվստահությամբ ազգային արդարադատության նկատմամբ, որի բոլոր աստիճանների պարտադրված անցումը հիմք է հանդիսանում Եվրոպական դատարան դիմելու իրավունքի համար։

Ըստ նրա, նմանատիպ հարաբերության հիմնավորվածության մասին վկայում է այն, որ սեփականության իրավունքի օտարման վերաբերյալ գործերը վերջին 6-7 տարիների ընթացքում ազգային դատարանները ոչ մի անգամ չեն ավարտել քաղաքացիների օգտին, և դա այն դեպքում, երբ բոլոր նմանատիպ գործերը, որոնք հասել են մինչև Եվրադատարան, ավարտվել են քաղաքացիների հաղթանակով։

Հարությունյանը հայտնեց, որ վերջին երեք տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է դիմել մոտ 6 հազար մարդ, և հիմնականում բողոքները կապված են արդար դատաքննության, սեփականության, դատախազության, ոստիկանության, քաղաքապետարանի գործունեության, սոցիալական և աշխատանքային հարցերի իրավունքների հետ։

Աշխատանքի հիմնական դժվարությունները, նրա խոսքերով, պաշտոնյաների անտարբերությունն է, նրանց՝ համագործակցել չցանկանալը, սակայն իրավիճակն աստիճանաբար բարելավվում է։

Օմբուդսմենը նշեց նաև, որ իշխանությունն ու ընդդիմությունը վերջիվերջո հասկացան, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը նրանց մի մասը չէ, այլ ունի իր անկախ մոտեցումը։ «Այն ավելի շուտ կարող է միջնորդի դեր խաղալ, քան գործիք լինել նրանց ձեռքում»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ հետագայում էլ կշարունակի այդ քաղաքականությունը։

«Արտահայտվելու ազատություն և արդար դատաքննության իրավունք» միջազգային խորհրդաժողովը նվիրված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման հնգամյակին։ Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Լեհաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, Լիտվայի, Բելառուսի և Մոլդովայի և տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը կշարունակվի մինչև մայիսի 26-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: