478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է «Վերին Լարս» հսկիչ անցակետի շուտափույթ գործարկմամբ. վարչապետ
10:51
25 Մայիսի 2009

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանը Վրաստանի հետ կապող «Վերին Լարս» հսկիչ անցակետի շուտափույթ գործարկմամբ,  ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի շինարարության ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 5-ին։ Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանի միջազգային ավտոմոբիլային միակ անցակետը փակվել էր վերանորոգման նպատակով 2006 թ.-ի հուլիսին։ Սակայն անցակետը փաստացի չի գործում` Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։

«Վերին Լարսը» գտնվում է Վլադիկավկազ քաղաքից 38 կմ դեպի հարավ՝ վրացական ռազմական ճանապարհի ուղղությամբ։

«Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի այդ ճանապարհը գործի։ Ռուսաստանը մեզ հավաստիացրել է, որ իրենց կողմից բոլոր աշխատանքներն ավարտված են։ Առաջնահերթ նշանակությունը նրանք տալիս են այն փաստին, որպեսզի Վերին Լարս անցակետն աշխատի, ավելին՝ նրանք համալրել են այդ անցակետը ժամանակակից սարքավորումներով», - ասել է Սարգսյանը։

Նա հույս է հայտնել, որ վրացի գործընկերները ջանքեր կգործադրեն, որպեսզի անցակետը  սկսի գործել, և հայկական կողմը կարողանա ապրանքներ տեղափոխել։

Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն այդ հարցի շուրջ բանակցություններ են վարում վրացական կողմի հետ։

«Վերին Լարսի»թողունակությունը կկազմի օրական մինչև 400 ավտոմեքենա, ինչը  կապահովի նաև տրանսպորտային միջոցների 12 շարքով երթևեկությունը և երկու լրացուցիչ շարք՝ ռեզերվային երթևեկության համար։ Նախագծով նախատեսված է նաև օրական մինչև 600 ավտոմեքենա երթևեկելու հեռանկարային զարգացման հնարավորությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: