478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար արդեն Երևան է ժամանել 232 բռնցքամարտիկ 34 երկրից. ՀԲՖ նախագահ
16:38
22 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար արդեն Երևան է ժամանել 232 բռնցքամարտիկ 34 երկրից, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը։

«Մասնակցության հայտ ներկայացրած 48 երկրներից արդեն ժամանել են 34 պետությունների մարզիկներ, այսօր առավոտյան և շաբաթ առավոտյան կժամանեն մարզիկներ ևս 6 երկրներից։ Ութ երկիր դեռևս չի հայտնել իր չվերթների մասին»,- ասաց Մուրադյանը։

Նա ընդգծեց, որ բոլոր տեխնիկական հարցերն արդեն լուծվել են, այսօր ավարտվում են վերջին նախապատրաստական աշխատանքները։ Ֆեդերացիայի ղեկավարը նշեց նաև, որ ժամանած թիմերն այժմ մարզումներ են անցկացնում Երևանի մարզադպրոցներում։

Իր հերթին AIBA փոխնախագահ, առաջնության տեխնիկական պատվիրակ Օսվալդո Բիսբալը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով հայկական կողմի լավ պատրաստվածությունը։ Նա հույս հայտնեց, որ նմանատիպ խոշոր մրցաշարերը Հայաստանում կանոնավոր կլինեն։

Միաժամանակ Բիսբալը զերծ մնաց Ադրբեջանի՝ առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու առիթով հայտարարություններից։ «Ես քաղաքական գործիչ չեմ, ես մարզիկ եմ»,- ասաց նա։

Միաժամանակ ՀԲՖ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ առաջնության մասնակցության հրավերներն ուղարկվել են բոլոր ազգային ֆեդերացիաներին ինչպես ՀԲՖ-ի, այնպես էլ AIBA-ի կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: