483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Խորվաթիայի նախագահը գոհ է հայ գործընկերոջ հետ բանակցություններից
16:32
22 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը հայտարարել է, որ գոհ է հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքից։

«Բանակցություններն անցել են բաց և բարեկամական մթնոլորտում։ Հուսով եմ, որ իմ առաջին այցը Հայաստան նոր գլուխ կբացի հայ-խորվաթական հարաբերություններում։ Սա Խորվաթիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և բանակցությունները որոշակի առումով միմյանց հետ ավելի խոր ծանոթության բնույթ էին կրում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։  

Մեսիչն առաջին աշխատանքային այցով մայիսի 21-23-ը Երևանում է գտնվում ՀՀ նախագահի հրավերով։ Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:

Խորվաթիայի նախագահը նշեց, որ չնայած Հայաստանը պատկանում է աշխարհագրական տեսակետից Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող երկրների թվին, այնուամենայնիվ իր երկիրը պատրաստ է փոխշահավետ համագործակցություն հաստատել նման պետությունների հետ։ Նման համագործակցության հիմնական նախադրյալը երկու երկրներում առկա ներուժի հայտնաբերումն ու օգտագործումն է։   

«Ես նախևառաջ նկատի ունեմ տնտեսական համագործակցությունը, և հենց այդ պատճառով մեր պատվիրակության անդամների թվում է Խորվաթիայի տնտեսական պալատի նախագահը և արտահանման ու ներդրումների խրախուսման գործակալության տնօրենը։ Այժմ, այն բանից հետո, երբ մենք՝ քաղաքական գործիչներս, բացենք երկկողմ հարաբերություններ հաստատելու դռները, գործարար մարդկանց, ինչպես նաև այլ ոլորտների՝ սկսած մշակույթից մինչև սպորտ, ներկայացուցիչների հերթը կգա»,- հայտարարեց Մեսիչը՝ նշելով, որ իր այցը դիտարկում է որպես գործողության մղող ազդանշան փոխշահավետ համագործակցություն հաստատելու ներուժի հայտնաբերման ու օգտագործման  համար։

Միևնույն ժամանակ Խորվաթիայի նախագահը հավելեց, որ Հարավային կովկասի տարածաշրջանում որոշակի չլուծված խնդիրներ կան, որոնք, իր խոսքերով, ինչպես դարավոր պատմություն ունեն, այնպես էլ նորագույն ժամանակահատվածի խնդիրներ։ Նրա խոսքերով՝ տվյալ խնդիրները քննարկվել են ՀՀ նախագահի հետ բանակցությունների ժամանակ։ 

«Իհարկե, մենք իրավունք չունենք Հայաստանին որևէ դեղատոմս առաջարկել կամ որևէ կերպ միջամտել նրա ներքին գործերին։ Հարավսլավիայի փլուզմանը հանգեցրած ռազմական գործողությունների ժամանակ Խորվաթիայի ձեռք բերած փորձի հիման վրա կարող եմ ասել, որ վաղ, թե ուշ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Անլուծելի խնդիրներ չկան, սակայն անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը քաղաքական կամք դրսևորեն, վերլուծեն անցյալը,  փոխզիջումներ գտնելու պատրաստակամություն ու կամք ունենան»,- ընդգծեց նա։  

Մեսիչը հավելեց, որ ՀՀ նախագահին տեղեկացրել է իրենց տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որն իր խոսքով, Հարավսլավիայի անկումից հետո դեռևս լիակատար կայունության վիճակի չի հասել։

Խորվաթական պետության ղեկավարը հայտնեց, որ ՀՀ նախագահին տեղեկացրել է Խորվաթիայի՝ ԵՄ մտնելու բանակցությունների ընթացքին, ինչպես նաև Խորվաթիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։

«Սակայն ես ընդգծել եմ, որ մեր կողմնորոշումը դեպի Եվրոպա չի բացառում համագործակցությունն այն երկրների հետ, որոնք նրա սահմանից դուրս են գտնվում։ Ավելին, մենք կարծում ենք, որ այս երկրներում կարող ենք շուկա գտնել մեր արտադրանքի համար, իսկ մեր կողմից պատրաստ ենք օգնություն ցուցաբերել այդ երկրներին իրենց արտադրանքը եվրոպական շուկա ներկայացնելու համար»,- հայտարարեց Մեսիչը։

Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:

Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը  հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:

Մայիսի 23-ին նախագահ Մեսիչը կմեկնի Հայաստանից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։