486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել միայն բանակցությունների միջոցով. Խորվաթիայի նախագահ
15:56
22 Մայիսի 2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով, կարծում է Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը։

«Ավելի լավ է 10 տարի բանակցություններ վարել, քան թեկուզ 10 օր պատերազմել»,- ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։

Խոսելով Խորվաթիայի փորձի մասին՝ երկրի նախագահը հիշեցրեց, որ Հարավսլավիայի սահմանադրությամբ՝ դրա կազմում գտնվող հանրապետությունները սահմանվել են որպես պետություն, իսկ ինքնավար  մարզերը՝ որպես սահմանադրական տարրեր կամ դաշնության բաղկացուցիչներ։

«Եթե չլինեին այն ուժերը , որոնք որպես հարցի լուծում ընտրեցին պատերազմը և փորձեցին փոփոխել սահմանները, մենք մեր բոլոր խնդիրները կկարողանայինք լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց, ցավոք, ռազմական լուծումը հաղթեց, և մենք հսկայական մարդկայն կորուստներ ունեցանք, իսկ սահմանները մեկ միլիմետր անգամ չփոխվեցին»,- հայտարարեց Մեսիչը՝ նշելով, որ ռազմական գործողությունների արդյունքում նախկին հանրապետություններն անկախ պետություններ դարձան։

«Անհրաժեշտություն առաջացավ լուծել Կոսովոյի մարզի կարգավիճակը։ Սերբիան ներուժ չուներ ոչ Կոսովոյում իր իշխանությունը հաստատելու, ոչ հետագա բանակցություններ վարելու համար։ Արդյունքում Կոսովոն հռչակեց իր անկախությունը, և ի հայտ եկավ նոր իրականություն, որը մենք ճանաչեցինք»,- նշեց նա։

Կոսովոյի ալբանական իշխանությունը 2008 թ.-ի փետրվարի 17-ին, ԱՄՆ և ԵՄ առաջատար երկրների սատարմամբ, միակողմանի կերպով հռչակեց Սերբիայից իր անկախությունը։

Սերբիան և Ռուսաստանը հրաժարվում են ճանաչել Կոսովոն անկախ պետություն՝ հայտարարելով, որ երկրամասի միակողմանի քայլն իր նոր կարգավիճակը հռչակելով կոպիտ խախտում է միջազգային իրավունքի նորմերը։

Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը նախօրեին երեկոյան Երևան է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Խորվաթիայի նախագահի Հայաստան առաջին այցի հիմնական նպատակը, որի ընթացքում կսահմանվեն  երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու խնդիրները, միջպետական հարաբերությունների ամրապնդումն է, գիտակրթական և մշակութային կապերի զարգացման խթանումը։   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: