484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Խորվաթիան կհամագործակցեն մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում
14:46
22 Մայիսի 2009

Հայաստանի և Խորվաթիայի կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին, ինչպես նաև Հայաստանի և Խորվաթիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրեր են ստորագրվել։

Մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իսկ խորվաթական կողմից՝ Հայաստանում Խորվաթիայի դեսպան Վեսնա Ցվետկովիչ-Կուրելեցը։ Հարկերի ոլորտի համաձայանգիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու Հայաստանում Խորվաթիայի դեսպանը։

Համաձայնագրերը ստորագրվել են Հայաստանի և Խորվաթիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, ով ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան մայիսի 21-ին։

Ինչպես հաղորդում է ՀՀ  նախագահի մամուլի ծառայությունը, այսօրվա հանդիպման շրջանակներում փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:  

Երկու երկրները ղեկավարները կարևորել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական և տնտեսական բնագավառներում: Նախագահներն ընդգծել են Հայաստանի և Խորվաթիայ   միջև իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, գործարարների միջև կապերի հաստատմանը, փոխադարձ այցելությունների և գործարար համաժողովների կազմակերպմանը։ Կարևորվել է նաև փորձի փոխանակումը զբոսաշրջության ոլորտում: 

Երկու երկրների նախագահները համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման, և բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը:

Սարգսյանն ու Մեսիչն ընդգծել են Եվրոպայում վերջին փակ սահմանների (հայ-թուրքական) վերացման հրամայականը և պետությունների միջև առանց նախապայմանների բնականոն հարաբերությունների հաստատման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան կատարած առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:

Ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր:

Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:

Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը  հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:

Մայիսի 23-ին նախագահ Մեսիչը կմեկնի Հայաստանից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: