484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթեց ութերորդ դասարանի աշակերտուհին
14:36
22 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Կենգուրու»միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթեց Գեղարքունիքի մարզի ութերորդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը, ով կմասնակցի Ռումինիայում անցկացվող ամառային ճամբարին։  

Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սարգսյանը՝ մրցույթի բացառիկ կազմակերպիչը։

Ըստ նրա, միայն Պետրոսյանին հաջողվեց հաղթահարել անհրաժեշտ միավորների շեմը։  

«Բարձր ցուցանիշներ է ցույց տվել 111 աշակերտ, և, ընդհանուր առմամբ, մրցույթի արդյունքները Հայաստանում բարձր են։ Այս մրցույթի էությունը նրանում է, որ մասնակիցները չեն մրցում միմյանց հետ, այլ ստուգում են իրենց գիտելիքները»,- ասաց Սահակյանը։

Ըստ նրա, մրցույթը երեխաների հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ բարձրացնելու և «մրցույթը մաթեմատիկայի տոն» վերածելու նպատակ ունի։

«Այբ» հիմնադրամի գործադիր տնօրենը հայտնեց նաև՝ քանի որ մրցույթը հանրապետությունում առաջին անգամ է անցկացվում, որոշվել է ևս մեկ փուլ անցկացնել այն մասնակիցների շրջանում, ովքեր առավելագույնն էին մոտ հաղթանակին։ Միաժամանակ, լավ արդյունք ցույց տված երկու մասնակից կմիանան հաղթողին և կմեկնեն Ռումինիա։  

Սահակյանի խոսքերով, հաջորդ տարի նախատեսվում է մրցույթ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղում և Վրաստանի հայաբնակ շրջանում՝ Ջավախքում:

«Կենգուրու» մրցույթին Հայաստանում մասնակցեց ավելի քան 30 հազար աշակերտ հանրապետության 570 դպրոցից։

Մրցույթի գլխավոր հովանավորն էր ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ-ը։

«Կենգուրուն» տրամաբանական և բավականին հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է մոտ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձևերի փայլուն իմացություն կամ միայն գերազանց գնահատականներ մաթեմատիկայից: Փոխարենը` «Կենգուրուի» խաղային ոճով կազմված խնդիրները դուր են գալիս տարբեր առաջադիմություններով երեխաներին: Մրցույթը դպրոցականների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շնորհիվ մասնակիցների տարիքային լայն խմբերի: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։