486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Աստանայում բացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
12:11
22 Մայիսի 2009

Աստանայում բացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Նիստին մասնակցում է նախօրեին Աստանա ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ Աստանա են ժամանել ԱՊՀ 11 երկրի պատվիրակություններ։ Վրաստանը չի մասնակցում նիստին,  իսկ Ուզբեկստանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը ներկայացված են փոխվարչապետերի մակարդակով։

Տեղական ժամանակով ժամը 12։05-ին (Երևանի ժամանակով 11։05-ին) նիստը շարունակվել է ընդլայնված կազմով։

Նիստից հետո կստորագրվեն համատեղ համաձայնագրեր։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել փաստաթղթերի 18 նախագիծ:

ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի հիմնական կետը կդառնա ԱՊՀ տնտեսական զարգացման մինչև 2020թ. ռազմավարության առաջին փուլի (2009-2011 թթ.) իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի մասին հարցը։

ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը համալիր փաստաթուղթ է, որը ընդգրկում է մինչև 2020թ.-ը ընկած ժամանակահատվածը, այն միջպետական տնտեսական հարաբերությունների խորացման պայմաններում ընդհանուր նպատակների, սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունների և հեռանկարների նկատմամբ ԱՊՀ մասնակից-պետությունների կողմից փոխադարձ համաձայնեցված հայացքների համակարգ է ներկայացնում, որոնք Համագործակցությունը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի կարևոր մասնակցի վերածելու նպատակ ունեն։

Ռազմավարության մեջ գնահատվում է ԱՊՀ-ի տեղը համաշխարհային տնտեսական համակարգում և Համագործակցությունում տնտեսական ընդհանուր իրավիճակը, ներկայացվում են տնտեսական ինտեգրման նպատակներն ու խնդիրները, սահմանվում են տնտեսության ոլորոտում փոխգործակցության հիմնական ոլորտները։

Ռազմավարության նպատակը ԱՊՀ պետությունների տնտեսական զարգացմանը նոր ազդակներ հաղորդելն է, կայուն և հավասարակշիռ տնտեսական աճի, տնտեսական անվտանգության ապահովումը, բնակչության բարեկեցության և կենսակերպի բարձրացում։

Կառավարությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվող Ռազմավարության Առաջին փուլի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը համալիր միջոցներ է պարունակում համակարգաստեղծ ոլորտներում և 2009-2011թթ. ԱՊՀ պետությունների տնտեսական փոխգործակցության հիմնական ոլորտներում։

Միջոցառումների ծրագիրը պատրաստվել է՝ հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների նվազեցման անհրաժեշտությունը

ԿՂԽ նիստի ընթացքում կքննարկվի ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության ոլորտում 2009-2010 թթ.-ին Հեռանկարային միջոցառումների ծրագրի նախագիծը։ Ծրագրի նախագիծը մշակվել է ԱՊՀ պետությունների հումանիտար ոլորտում ոլորտային համագործակցության մարմինների ղեկավարների նախաձեռնությամբ։

Այն 7 բաժնից բաղկացած ծավալուն փաստաթուղթ է, որն արտացոլում է մշակութային կապերի, կրթության, գիտության, տեղեկատվության և զանգվածային հեռահաղորդակցության, գրահրատարակության և տպագրության, երիտասարդական քաղաքականության, սպորտի և զբոսաշրջության զարգացումը։

Ծրագրի նախագծում ներառված են կետեր, որոնք վերաբերում են փառատոների, օլիմպիադաների, համաժողովների, կոնֆերանսների, ցուցահանդեսների, հայրենասիրական ակցիաների, մրցույթների (թրեյնինգների), սեմինարների, որակավորումը բարձրացնող դասընթացների անցկացմանը, ԱՊՀ ինտերնետ-կայքի ստեղծմանը, գրականության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության թեմաներով հեռուստատեսային ծրագրերի ցուցադրմանը, ինչպես նաև համատեղ հեռուստատեսության արտադրության ստեղծմանը, հեռուստամարաթոնների, գրքի տոնավաճառների անցկացմանը։

Նիստի ընթացքում կքննարկվեն ընդհանուր կրթական տարածքի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների և մինչև 2010 թվականը կրթության ոլորտում համագործակցության ծրագիրը, ինչպես նաև Մեծահասակների կրթության զարգացման հայեցակարգի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, ԱՊՀ պետությունների սահմանամերձ գրադարանների հիման վրա Տեղեկատվական-գրադարանային տարածքի ձևավորման հայեցակարգի նախագիծը։

Նիստի մասնակիցները կքննարկեն հանցավորության դեմ պայքարի ոլորտում Տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է, որ Համագործակցության պետությունների իրավասու մարմինները հանցագործությունների կանխման, բացահայտման, կանխարգելման և քննության նպատակով անհատույց հիմունքներով հարցումների հիման վրա պետք է տրամադրեն տեղեկություններ, որոնք գտնվում են օպերատիվ ամփոփագրերում, հետախուզական, քրեական հաշվառումներում։

Նախատեսվում է նաև Երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (ովքեր մուտք են գործում ԱՊՀ մասնակից-պետությունների տարածք) հաշվառման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքների ծրագրի քննարկումը։

Միասնական համակարգը նախատեսված է տեղեկատվության ավտոմատացված հավաքման, մշակման, կուտակման, պահպանման, փոխանցման և օգտագործման համար։ Այդ տեղեկատվությունը թույլ է տալիս ժամանակին հաշվառել Համագործակցության պետությունների սահմանները հատող՝ երրորդ երկրների քաղաքացիներին։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն նաև 1941-1945 թթ.-ին Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 65-ամյակի պատրաստմանն ու տոնակատարություններին ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը։

Այս ծրագրի իրագործման շրջանակներում Աստանայում կայանալիք նիստի ժամանակ ԱՊՀ կառավարությունների ղեկավարները կընդունեն նաև «1941-1945 թթ.-ին Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 65-ամյակ» միասնական հոբելյանական մեդալի պատրաստման կարգի մասին որոշումը։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը կշարունակի նաև «1979-1989թթ.-ին Աֆղանստանում տեղի ունեցած պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների որոնման, աճյունների ամփոփման վայրերի որոնման, նրանց արտաշիրման, ինքնության պարզման ու Հայրենիքում վերաթաղման շարունակության մասին» որոշման նախագիծը։

Փաստաթղթի նախագծում սահմանված է այդ միջոցառումների ֆինանսավորման նպատակով պետությունների կողմից արվող տարեկան մասնաբաժնային վճարումների գումարը։ Փաստաթղթի ընդունումից հետո ԱՊՀ մասնակից-պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր Ինտերնացիոնալիստ-մարտիկների գործերով զբաղվող կոմիտեն հնարավորություն կունենա կանոնավոր և համակարգված կերպով անցկացնել վերոնշյալ աշխատանքները։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են ուրբաթ ստորագրել ԱՊՀ մասնակից-պետությունների պետական օդանավերի մասնակցությամբ ավիացիոն պատահարների հետաքննության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Նախատեսվում է միասնական մոտեցում ապահովել ԱՊՀ պետություններից մեկի տարածքում մեկ այլ պետության պետական օդանավերի մասնակցությամբ ավիացիոն պատահարների հետաքննության կազմակերպման նկատմամբ՝ ԱՊՀ մասնակից-պետությունների պետական օդանավերի մասնակցությամբ ավիացիոն պատահարների հետաքննության կանոնների համաձայն, որոնք Համաձայնագրի անբաժանելի մասն են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։