478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող նախագծին աջակցել է 125 կոնգրեսական
11:51
22 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող №252 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 125-ի, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Համագումարը շարունակում է կոնգրեսականներին՝ բանաձևին հավանություն տալու առնչությամբ իրենց կոնգրեսականների հետ շփումներ հաստատելու միջոցով №252 բանաձևի ընդունման կարևորության մասին տեղեկացնելու աշխատանքները»,- ասաց ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձևի ընդունումը կուղղվի ցեղասպանությունների հետագա կանխարգելմանը:

Օրենսդրական նախաձեռնությունը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում առաջադրել են Ադամ Շիֆֆը, Ջորջ Ռադանովիչը և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հայաստան-ԱՄՆ խմբի համանախագահներ Ֆրենկ Պալոնեն ու Մարկ Կիրկը:

Փաստաթղին նախորդել է 106 բանաձևը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է 110-րդ գումարման Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: