482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին ծրագրի իրագործմանն առնչվող հարցերը
11:31
22 Մայիսի 2009

ԱՊՀ տնտեսական զարգացման մինչև 2020թ. ռազմավարության առաջին փուլի (2009-2011 թթ.) իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի մասին հարցն այսօր կդառնա Աստանայում բացվող ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի (ԿՂԽ) նիստի օրակարգի գլխավոր կետը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Համաշխարհային տնտեսական համակարգ ԱՊՀ մասնակից-պետությունների մուտք գործելու պայմանները թելադրում են  տնտեսական աճի համատեղ ընդլայնման և ԱՊՀ-ի ստեղծման ժամանակ ներկայացված ռազմավարական նպատակների ձեռքբերման անհրաժեշտությունը», - ասվում է տեղեկատվության մեջ։

ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը համալիր փաստաթուղթ է, որը ընդգրկում է մինչև 2020թ.-ը ընկած ժամանակահատվածը, այն միջպետական տնտեսական հարաբերությունների խորացման պայմաններում ընդհանուր նպատակների, սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունների և հեռանկարների նկատմամբ ԱՊՀ մասնակից-պետությունների կողմից փոխադարձ համաձայնեցված հայացքների համակարգ է ներկայացնում, որոնք Համագործակցությունը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի կարևոր մասնակցի վերածելու նպատակ ունեն։

Ռազմավարության մեջ գնահատվում է ԱՊՀ-ի տեղը համաշխարհային տնտեսական համակարգում և Համագործակցությունում տնտեսական ընդհանուր իրավիճակը, ներկայացվում են տնտեսական ինտեգրման նպատակներն ու խնդիրները, սահմանվում են տնտեսության ոլորոտում փոխգործակցության հիմնական ոլորտները։

«Ռազմավարության նպատակը ԱՊՀ պետությունների տնտեսական զարգացմանը նոր ազդակներ հաղորդելն է, կայուն և հավասարակշիռ տնտեսական աճի, տնտեսական անվտանգության ապահովումը, բնակչության բարեկեցության և կենսակերպի բարձրացումը», - նշվում է տեղեկատվության մեջ։ Ծրագրվում է այն իրագործել երեք փուլով։

Կառավարությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվող Ռազմավարության Առաջին փուլի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը համալիր միջոցներ է պարունակում համակարգաստեղծ ոլորտներում և 2009-2011թթ. ԱՊՀ պետությունների տնտեսական փոխգործակցության հիմնական ոլորտներում։

Միջոցառումների ծրագիրը պատրաստվել է՝ հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների նվազեցման անհրաժեշտությունը։

Փաստաթղթով նախատեսվում է ընդալյնել պետությունների փոխգործակցությունն արդյունաբերական արտադրությունում, ինչպես նաև նախատեսվում է միջպետական ծրագրերի իրագործում, մասնավորապես՝ էներգետիկային, տրանսպորտի ոլորտներում, ագրոարդյունաբերական համալիրում։

Միաժամանակ ուշադրության կենտրոնում է արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումը, նորարար տեխնոլոգիաների ներդրումը։ Սոցիալական ոլորտում առանձնահատուկ հրատապություն են ձեռք բերում բնակչության զբաղվածությանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև զբաղվածության, աշխատանքային միգրացիայի ոլորտում օրենսդրությունների մերձեցմանն ուղղված միջոցառումները։

Ծրագրի հատուկ բաժինները վերաբերում են համագործակցության ընդլայնմանը փոխադարձ առևտրի, վառելիքաէներգետիկ համալիրի, էներգամատակարարման, արժութաֆինանսական ոլորտում, տիեզերքի հետազոտման և կիրառման, շրջակա միջավայրի պահպանման ոլորտում։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի (ԿՂԽ) նիստին նախատեսվում է քննարկել 18 փաստաթղթի նախագծեր։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Աստանա է ժամանել նախօրեին:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խոհրդին առընթեր տնտեսական հարցերի համաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։