484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կստորագրեն ավիացիոն պատահարների հետաքննության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը
11:00
22 Մայիսի 2009

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարներն ուրբաթ Աստանայում կստորագրեն ԱՊՀ մասնակից-պետությունների պետական օդանավերի մասնակցությամբ ավիացիոն պատահարների հետաքննության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Աստանայից, նախատեսվում է միասնական մոտեցում ապահովել ԱՊՀ պետություններից մեկի տարածքում մեկ այլ պետության պետական օդանավերի մասնակցությամբ ավիացիոն պատահարների հետաքննության կազմակերպման նկատմամբ՝ ԱՊՀ մասնակից-պետությունների պետական օդանավերի մասնակցությամբ ավիացիոն պատահարների հետաքննության կանոնների համաձայն, որոնք Համաձայնագրի անբաժանելի մասն են։

«Համաձայնագրի դրույթների իրագործման համար դրա ուժի մեջ մտնելուց հետո կողմերը կսահմանեն պետական ավիացիայի թռիչքների անվտանգության լիազոր մարմին, որի վրա կդրվի ավիացիոն պատահարների հետաքննության կազմակերպումը, դրանց դասակարգումն ու հաշվառումը, ինչպես նաև կողմերի պետական ավիացիայի ավիացիոն անձնակազմի գործունեության նկատմամբ պետական միջգերատեսչական վերահսկումը, որը վերաբերում է թռիչքի անվտանգությանը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է համակարգված գործունեության իրականացում գիտական մշակումների անցկացման, տեխնիկական միջոցների և ավիացիոն պատահարների հետաքննության համալիր համակարգերի նախագծման, պատրաստման, ձեռքբերման և ներդրման դեպքում, այդ թվում նաև ավիացիոն պատահարների հետաքննության մեթոդների կատարելագործման ոլորտում համատեղ ծրագրի մշակման միջոցով՝ հաշվի առնելով Կողմերի պետությունների և պետական օդանավերից օգտվողներ այլ պետությունների զինված ուժերի շահերը։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի (ԿՂԽ) նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 18 փաստաթղթի նախագծեր։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Աստանա է ժամանել նախօրեին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։