480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը մասնակցում է Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանը
10:52
22 Մայիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը։

ՀՀ վարչապետի Տիգրան Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Աստանա նախօրեին։

Ընդհանուր առմամբ Աստանա են ժամանել ԱՊՀ 11 երկրի պատվիրակություններ։ Վրաստանը չի մասնակցում նիստին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱՊՀ գործադիր կոմիտեից, տեղական ժամանակով ժամը 11։00-ին (Երևանի ժամանակով ժամը 10։00-ին) տեղի կունենա նեղ շրջանակում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի բացումը, որի ընթացքում կքննարկվեն մասնավորապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների նվազմանն առնչվող հարցերը։ Դրանից հետո նիստը կշարունակվի ընդլայնված կազմով։ Նիստից հետո կստորագրվեն համատեղ համաձայնագրեր։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ծրագրվում է ազդարարել մինչև 2020 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության իրագործման մեկնարկը, որը հավանության է արժանացել 2008թ.-ի նոյեմբերի 14-ին Քիշնևում կայացած Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

Աստանայում կայանալիք հանդիպման ընթացքում նախատեսվում է հաստատել այդ ռազմավարության առաջին փուլի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որը վերաբերում է արդյունաբերության մեջ համագործակցական կապերի զարգացմանը, ԱՊՀ տարածքում առևտրի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Բացի այդ, հավաքական միջոցներ են նախատեսված բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև գիտատեխնիկական, նորարարական և կրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման գործում։

Նախատեսված են մի շարք քայլեր ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա գլոբալ ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությանը հակազդելու ուղղությամբ։

Նախատեսվում է նաև քննարկել 2009-2010թթ.-ին հումանիտար համագործակցության ոլորտում ԱՊՀ միջոցառումների ծրագիրը

Խորհրդի շրջանակներում կքննարկվեն ընդհանուր կրթական տարածքի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների և մինչև 2010 թվականը կրթության ոլորտում համագործակցության ծրագիրը, ինչպես նաև Մեծահասակների կրթության զարգացման հայեցակարգի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: