486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին
10:45
22 Մայիսի 2009

ԱՍՏԱՆԱ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ Աստանայում կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խոհրդին առընթեր տնտեսական հարցերի համաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը, մայիսի 22-ի առավոտյան ԱՊՀ կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի և նախագահ Նուրսուլթան Նարզարբաևի հետ:

Ղազախստանի մայրաքաղաքի Անկախության պալատում տեղի կունենա կառավարության ղեկավարների նիստը սահմանափակ և ընդլայնված կազմով: Նախատեսվում է նաև համատեղ փաստաթղթերի ստորագրում:

Այցի ընթացքում ծրագրված է ՀՀ վարչապետի և նրա ղազախ գործընկերոջ հանդիպումը:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց, որոնք վերաբերում են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում Համագործակցության երկրների փոխգործակցությանը։

Նիստի ընթացքում ծրագրվում է ազդարարել մինչև 2020 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության իրագործման մեկնարկը, որը հավանության է արժանացել 2008թ.-ի նոյեմբերի 14-ին Քիշնևում կայացած Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

Աստանայում կայանալիք հանդիպման ընթացքում նախատեսվում է հաստատել այդ ռազմավարության առաջին փուլի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որը վերաբերում է արդյունաբերության մեջ համագործակցական կապերի զարգացմանը, ԱՊՀ տարածքում առևտրի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Բացի այդ, հավաքական միջոցներ են նախատեսված բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև գիտատեխնիկական, նորարարական և կրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման գործում։

Նախատեսված են մի շարք քայլեր ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա գլոբալ ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությանը հակազդելու ուղղությամբ։

Նախատեսվում է նաև քննարկել 2009-2010թթ.-ին հումանիտար համագործակցության ոլորտում ԱՊՀ միջոցառումների ծրագիրը։

Խորհրդի շրջանակներում կքննարկվեն ընդհանուր կրթական տարածքի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների և մինչև 2010 թվականը կրթության ոլորտում համագործակցության ծրագիրը, ինչպես նաև Մեծահասակների կրթության զարգացման հայեցակարգի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։

Ծրագրված է միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ շնորհել Ռուսաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիային։

Իրավապահ կառույցների համագործակցության կատարելագործման համատեքստում պատրաստվել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագիծը։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև 1979-1989թթ.-ին Աֆղանստանում տեղի ունեցած պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների որոնմանը, աճյունների ամփոփման վայրերի որոնմանը, նրանց արտաշիրման, ինքնության պարզմանն ու Հայրենիքում վերաթաղմանն ուղղված համատեղ աշխատանքների ֆինանսավորման հարցը։

Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 65-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման համատեքստում նախատեսվում է համաձայնեցնել նաև միասնական հոբելյանական մեդալի պատրաստման կարգը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։