482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը պարզում է Արտաշատում տեղի ունեցած հերթական կռվի հանգամանքները
17:53
21 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը պարզում է Արտաշատ քաղաքում նախօրեին տեղի ունեցած հերթական կռվի հանգամանքները։

Ինչպես ասվում է Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում, մայիսի 20-ի ժամը 12.00-ին 28-ամյա Ա. Ավագյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի տնօրեն, 50-ամյա Հովհաննես Ղազարյանը և նրա եղբայրը` 36-ամյա Մկրտիչ Ղազարյանը, մի քանի իրեն անծանոթ անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 10 րոպե հայհոյել ու ծեծի են ենթարկել իրեն և դատարանի դահլիճում նստած իր ընկերներ Հ. Գուլաբյանին, Ա. Ղազարյանին, Գ. Հակոբյանին, Ռ. Սարգսյանին և Ա. Աթանեսյանին:

«Նշանակվել են համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես ու Մկրտիչ Ղազարյաններին և մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը ժամը 22.30-ին ոստիկանության ԿՀԴՊ, ՔՀ գլխավոր և Արարատի մարզային վարչություննների աշխատակիցները 53-ամյա Հ. Մելիքսեթյանի բնակարանի խուզարկությամբ, հյուրասենյակի մահճակալի տակից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը ժամը 22.50-ին 21-ամյա Վ. Ամիրզադյանի բնակարանի խուզարկությամբ, ննջասենյակի պահարանից հայտնաբերվել են վերջինի կողմից առանց հաշվառման պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական և օդամղիչ հրացաններ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի հինգ և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի չորս փամփուշտ, լուսաձայնաազդանշանային փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք, սղոցման ատամներով դանակ և «Մոտոռոլա 5118» տիպի ռադիոկապի երկու միջոց:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն։

Սա վերջին շրջանում Արտաշատ քաղաքում արդեն երկրորդ խոշոր միջադեպն է։

Առաջին միջադեպի հետ կապ ուներ նաև հայկական խորհրդարանի խոսանկի բարեկամը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: