478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հաստատել է Հանրային Խորհրդի հանձնաժողովների նախագահների կազմը
17:46
21 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի անդամների (հանձնաժողովների նախագահների) կազմը հաստատելու մասին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հաստատվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների կողմից ընտրված` Հանրային Խորհրդի անդամների (հանձնաժողովների նախագահների) հետևյալ կազմը. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ դարձավ Արտուշ Ղուկասյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝  Գրիգոր Բադիրյանը, Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ՝  Հովհաննես Հովհաննիսյանը, Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝  Վազգեն Սաֆարյանը, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ՝  Յուրիկ Ջավադյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Դերենիկ Դումանյանը,  Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Առաքելյանը։

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ դարձավ Կառլոս Ղազարյանը, Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ դարձավ  Արշակ Սադոյանը, Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով Գրիգորի Ասատրյանը, Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ելենա Վարդանյանը, Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝  Ռուբեն Սաֆրաստյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին 20008թ. մարտի 13-ին: Խորհուրդը ստեղծվել է՝ ելնելով Հայաստանում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունից: Հանրային խորհուրդը սահմանադրական մարմնի կարգավիճակ ունի։ 

Նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. մարտի 11-ին կարգադրություն էր ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։