478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սահմանվել է մարզպետների տարեկան գործունեության գնահատման կարգն ու չափանիշները
16:41
21 Մայիսի 2009

ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել մարզպետների տարեկան գործունեության գնահատման կարգին, նրանց աշխատանքի չափանիշներին, ինչպես նաև հաստատել են չափանիշների տվյալների բազայի հիման վրա ձևավորվող գնահատման միավորները։

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, տվյալ փաստաթղթի մշակումը պայմանավորված է նրանով, որ առայսօր գոյություն չունեին մարզպետների գործունեության գնահատման և համեմատական վերլուծության անցկացման օբյեկտիվ չափանիշներ հանրապետւոթյան բոլոր մարզերով։

«Տվյալ որոշման նպատակը մարզպետների գործունեության օբյեկտիվ գնահատման անցկացումն է, և արդեն 2009 թվականի վերջին մարզպետարանների ղեկավարների հաշվետվությունները կգնահատվեն նոր կարգին համապատասխան»,- ասաց նա։

Տերտերյանի խոսքերով, չափորոշիչները բաժանվում են հիմնականների  և լրացուցիչների, ընդ որում, հիմնական չափանիշները նախատեսված են այն լիազորությունների գնահատման համար, որոնք դրված են մարզպետների վրա հանրապետության նախագահի հրամանագրին համապատասխան, իսկ լրացուցիչները կհաստատվեն տարեկան ձևաչափով՝ կախված կառավարական գերակայություններից։

Մեկնաբանելով մարզպետների գործունեության գնահատման մեխանիզմները՝ Տերտերյանը նշեց, որ համապատասխան գերատեսչությունները և պետական մարմիններն իրենց մշակած մեթոդներով յուրաքանչյուր տարվա վերջին կիրականացնեն մարզպետների կատարած աշխատանքի գնահատում, արդյունքները կներկայացվեն տարածքային կառավարման նախարարություն, որտեղից դրանք կուղղվեն վարչապետի և կառավարության քննարկմանը։

«Հնարավոր է նաև մարզպետի անձնական կարծիքի ներկայացումը, որը նույնպես կարող է ուղղվել  վարչապետին և տարածքային կառավարման նախարարությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունները և վերջանական որոշումը հնարավոր կլինի կատարել միայն կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում։

Տերտերյանը պարզաբանեց, որ գնահատականը կտրվի 100-միավորանոց սանդղակով, ընդ որում այն մարզպետները, ում գործունեությունը կգնահատվի 60 միավորից ցածր, կստանան անբավարար գնահատական, 60-85 միավոր՝ բավարար, իսկ 85-ից բարձր՝ լավ։

Նա ավելացրեց նաև, որ տվյալ որոշումով չի նախատեսվում որևէ խրախուսում կամ պատիժ կատարած աշխատանքի համար։

Ինչպես նշեց վարչապետ Տիգրան Սագչսյանը, հանրապետությունում բավականն լայնածավալ աշխատանք է տարված օբյեկտիվ չափորոշիչների սանդղակի ստեղծման համար, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել մարզպետների աշխատանքը։

«Տվյալ որոշումով մենք մի կողմից ապահովում ենք մարզպետների գործունեության արդյունքների հրապարակայնությունը, իսկ մյուս կողմից մարզպետարանների ղեկավարներն իրենք կկարողանան գնահատել, թե որքանով է իրենց հաջողվում կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: