486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի. ՀՀ վարչապետ
10:31
21 Մայիսի 2009

Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի, չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«ՀՀ նախագահը հստակ հնչեցրել է մեր դիրքորոշումները՝ ոչ միայն մեր սկբունքային դիրքորոշումների մասին տեղյակ պահելով միջազգային հանրութանն ու գլոբալ խաղացողներին, այլև առաջին հերթին՝ հայ ժողովրդին և հայկական սփյուռքին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավաստիացնել, որ մեր դիրքորոշումներն անփոփոխ են, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների», - ասել է Սարգսյանը։

Ավելին, ինչպես նշել է վարչապետը, ցանկացած համաձայնագիր և պայմանագիր, որոնք կդրվեն դիվանագիտական հարաբերությունների կամ սահմանների բացման հիմքում, պետք է վավերացվեն երկրի խորհրդարանի կողմից։

«Դա ենթադրում է, որ տվյալ գործընթացը կլինի հրապարակային, և մենք պաշտպանելու ենք մեր սկզբունքային դիրքորոշումները, մասնավորապես այն, որ մեզ համար որևէ նախապայման ընդունելի չէ», - ասել է Սարգսյանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է ակտիվ դիրքորոշում դրսևորի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

«Մենք չենք կարող մոռացության մատնել կամ մոռանալ Ցեղասպանության հարցը, և այս համատեքստում այն ազգային շարժումները, որոնք հետևողական են «Հայ Դատի» գործին, պետք է շարունակեն իրենց աշխատանքն ու գործընթացները ողջ ծավալով», - ասել է Սարգսյանը։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ներքին և արտաքին տնտեսական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը կլինի, և կառավարության ծրագրերն ուղղված կլինեն ԼՂՀ-ում առավել բարձր տնտեսական ցուցանիշների ապահովմանը։

«ԼՂՀ-ում բոլոր ոլորտները պետք է զարգանան ավելի ակտիվ տեմպերով, որպեսզի բնակչության համար ստեղծվեն աշխատանքի և կենսագործունեության բարենպաստ պայմաններ, և մենք այս համատեքստում նախապատվությունը տալու ենք այդ ուղղությանը», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ ԼՂՀ-ի նախագահի և վարչապետի հետ ևս քննարկվում է տարածքների բնակեցման հնարավորության հարցը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի ճգնաժամի պայմաններում։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման ժամկետներին, ապա, ինչպես նշել է վարչապետը, ՀՀ նախագահը բավականին միանշանակ նշել է, որ 2009 թ.-ի աշնանը Թուրքիայում կայանալիք՝ երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը այն ժամկետն է, մինչև որը պարզություն կմտցվի բանակցային գործընթացի հարցում։

«Բնականաբար մենք չենք կարող անընդհատ ձգձգել այդ ժամկետները, և ֆուտբոլային դիվանագիտության տեսակետից կայանալիք հանդիպումը լավ առիթ է բոլոր հարցերի վերջնական լուծման համար», - ասել է Սարգսյանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։