477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության ոլորտի ծրագրեր քննարկվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարի և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի հանդիպման ընթացքում
20:10
20 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախրարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի աջակցությունը ՀՀ-ում իրականացվող գործընթացների, մասնավորապես, կրթական կարևորագույն խնդիրների լուծմանը միտված ծրագրերում: Նա հավաստիացրեց, որ համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և ապագայում այն կստանա որակական նոր դրսևորումներ:

Նախարարը նշեց, որ հանրապետությունում բարեփոխումները սկսվել են անկախացումից ի վեր, և ինչպես կրթության, այնպես էլ որևէ այլ ոլորտում դեռևս վերջնական արդյունքներ չունենք:

Նա միաժամանակ հավաստիացրեց, որ բոլոր գործընթացները կրթական համակարգում միտված են լինելու եվրոպական և միջազգային չափանիշների համապատասխանության ապահովմանը:

Արիստոմենե Վարուդակիսն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի կրթական համակարգին ցուցաբերվող օգնությունն ունի երկու նպատակ` աջակցել Հայաստանին` մեղմացնելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը,  և երկրորդ` նպաստել, որ ՀՀ-ի կրթական համակարգը դառնա առավել մրցունակ և համակողմանի:

Անդրադառնալով «Կրթության որակ  և համապատասխանություն» ծրագրին, որի շրջանակներում մասնագիտական վերապատրաստում են անցել հանրապետության բազմաթիվ մանկավարժներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների 85 տոկոսն ապահովվել է համապատասխան ուսումնական լաբորատորիաներով, դպրոցների 45 տոկոսին տրամադրվել է ինտերնետային կապ,  նա նշեց, որ գործողությունների այս երկրորդ փուլով նախատեսվում են ներդրումային այլ ծրագրեր, մասնավորապես, բարձրագույն կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական կրթության ոլորտի նոր ֆինանսավորման շրջանակներին միտված միջոցառումներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը: