480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ընդհանուր չափորոշիչներ՝ սփյուռքահայերի անունների հայերեն գրելաձևի վերաբերյալ. Լեզվի պետական տեսչություն
19:48
20 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է ընդունել նորմատիվ ակտ, որը սփյուռքահայերի անունների հայկական գրառման ընդհանուր չափորոշիչներ կսահմանի, չորեքշաբթի Արդարադատության նախարարությունում անունների թարգմանության խնդիրներին նվիրված կլոր սեղանի ընթացքում նշեց Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը։

«Բացի այդ, մենք առաջարկում ենք ստեղծել առավել վիճելի անունների եռալեզու ցուցակ, որով կկողմնորոշվեն նոտարական գրասենյակների բոլոր թարգմանիչները»,- ասաց նա։

Սփյուռքում բնակվող քաղաքացիների հայկական անունների տարբեր գրելաձևը հաճախ փաստաթղթային խնդիրների է հանգեցնում, մինչև անգամ անհնարին է դարձնում մարդու ինքնությունը պարզելը։

ՀՀ ՔԿԱԳ պետ Համլետ Նավասարդյանի խոսքերով, մեծ խնդիր է սփյուռքի անունների և ազգանունների թարգմանությունը. հայկական անունները բնակության երկրում ենթարկվել են էական աղավաղման այդ մարդկանց բնակության երկրի պետական լեզվում հայկական այբուբենին համարժեք տառերի բացակայության պատճառով։

Այդ առումով նա հատուկ ընդգծեց Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ հայկական անունները առավելագույն փոփոխության են ենթարկվում։

«Յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել առանձին՝ անպայման նկատի ունենալով մարդու կարծիքը»,- ընդգծեց նա։

Ոստիկանության ներկայացուցիչ Մինաս Արաբյանն իր հերթին նշեց, որ խնդրի միակ լուծումը կարող է լինել «համագործակցությունը լեզվի պետտեսչության և նոտարական ծառայությունների միջև, թագմանության հմտությունների փոխանակումը»։

Նա կարևորեց նաև թարգմանության միասնական չափորոշիչների մշակումը՝ նույն մարդու անունը տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ գրանցելուց խուսափելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: