486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել մի կնոջ սպանության և անդամահատության մեջ կասակածվող անձին
19:16
20 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկվել նախկինում չորս անգամ ազատազրկման դատապարտված, 1952 թ. ծնված Հովհաննես Օրջանյանին, ում կասկածում են մի կնոջ սպանության և անդամահատության մեջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մայիսի 10-ին Քանաքեռհէկ-ի 1-ին հիդրոտուրբինի մաքրման աշխատանքների ժամանակ, ջրի հատակից բարձրացվել է մոտ 40 տարեկան, գլխատված և վերջույթները կտրված կնոջ դիակ` որովայնի վրա վիրահատական սպիով

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է. ս/թ մայիսի 9-ից որպես անհայտ կորած, հետախուզվող, 1961 թ. ծնված Նունե Հովսեփյան:

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Արաբկիրի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, մայիսի 19-ին, ժամը 19.00-ին Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտից բերման է ենթարկվել նախկինում չորս անգամ ազատազրկման դատապարտված, 1952 թ. ծնված Հովհաննես Օրջանյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ վերջինս ս/թ մայիսի 8-ին, ժամը 23.00-ից մինչև 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Կոմիտասի պողոտայի թիվ 35 շենքի մոտից Ն.Հովսեփյանին նստեցրել է իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենան և մեկնել Քանաքեռ Շրջանցիկ թունելի «Մորիսի Աղբյուր» կոչվող հատված: Ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նրան և սպանել, որից հետո հետքերը թաքցնելու նպատակով, դիակը անդամահատել է և դնելով պարկի մեջ նետել Սևան-Հրազդան ջրատարը:

Դեպքի հանգամանքների վերականգնման նպատակով կատարվել է համապատասխան փորձարարություններ:

Օրջանյանը ձերբակալված է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։