483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հոբելյանի առթիվ շնորհավորել է «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրի խմբագրությանը
19:02
20 Մայիսի 2009

ՀՀ նախագահը շնորհավորել է «Ժողովուրդների բարեկամություն» («Дружба народов») ամսագրի խմբագրությանը 70-ամյա հոբելյանի առթիվ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Այս օրերին «Ժողովուրդների բարեկամություն» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական ամսագիրը նշում է 70-ամյա հոբելյանը։ 1939 թվականին Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ հիմնադրված ամսագիրը միշտ իր շուրջն է համախմբել առավել տաղանդավոր հեղինակների և նպաստել է ազգային գրականությունների մերձեցմանը։ Ամսագրում հրապարակած շատ նյութեր ընդգրկվել են ժամանակակից գրականության գանձարանում։

«Ձեր ամսագիրը, որի հետ անմիջականորեն կապված են տարբեր ժողովուրդների գրականության ներկայացուցիչները, դարձել է մշակույթների ուրույն խաչմերուկ»,- ասվում է ՀՀ նախագահի՝ ամսագրի խմբագրությանն ուղղված ողջույնի ուղերձում։

«Հայաստանի գրական շրջանակները և ընթերցողները միշտ երախտագիտությամբ են վերաբերվել «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրին։ Շնորհիվ այդ ամսագրի, մեր գրողներից շատերը ճանաչում են ձեռք բերել ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Այս ավանդույթը շարունակվում է առայսօր՝ դռներ բացելով  փոխըմբռնման և մարդասրիրական տարածքի ընդլայնման համար»,- նշեց Սարգսյանը։

«Ժողովուրդների բարեկամության» հասցեին բազմաթիվ շնորհավորանքներ և ողջույններ են ստացվում, այդ թվում՝ ԱՊՀ անդամ-պետությունների նախագահներից, ովքեր ընդգծում են այդ պարբերականի դերը միջմշակութային երկխոսության և Համագործակցության երկրների ազգային գրականությունների զարգացման գործում։

2008 թվականին ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ ամսագիրը վերսկսեց «Ժողովուրդների բարեկամության» գրադարանը՝ հրապարակելով Համագործակցության պետությունների ժամանակակից լավագույն արձակագիրների վեց գիրք, ինչպես նաև լույս տեսավ ամսագրի հոբելյանական համարը։

Այսօր երեկոյան Մոսկվայում կանցկացվի «Ժողովուրդների բարեկամության» հոբելյանական երեկոն, որին կմասնակցեն ԱՊՀ անդամ-պետությունների, ՌԴ Դաշնային Ժողովի, ՌԴ մշակույթի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։