486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության և գիտության նախարարը Բեյրութում հանդիպել է Հայկազյան համալսարանի նախագահի հետ
18:22
20 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի աշխատանքային հանդիպում ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդօսթեանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին հայրենիքում` նախարարն անդրադարձ կատարեց Սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին, այդ թվում` սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության տրամադրում, համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացում, ինչպես նաև սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհերում:

Հայաստանում տարեցտարի սփյուռքահայ ուսանողների թվի ավելացումն ապացույց է, որ իրականացվող կրթական ծրագրերը լավագույն կերպով ծառայում են իրենց նպատակին:

Անդրադառնալով Հայկազյան համալսարանին` նախարարը նշեց, որ տպավորված է ուսումնական հաստատության բարձր վարկանշով, և դրա վառ ապացուցը կրթօջախի 55-ամյա գործունեությունն է:

Փոլ Հայդօսթեանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, շեշտեց, որ սփյուռքահայ կրթօջախները պետք է գտնեն համագործակցության այն եզրերը, որոնք թույլ կտան ավելի գործնական կապեր հաստատել ՀՀ բուհերի հետ:

Նախարար Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ սփյուռքահայ գաղթօջախների բոլոր խնդիրները միշտ եղել են պետական կառույցների ուշադրության կենտրոնում, և հայագիտությունը գիտակրթական համագործակցության զարգացման թիվ մեկ հարթակն է:

Նախարարը կոչ արեց սփյուռքահայ կրթօջախներին, ի դեմս Հայկազյան համալսարանի, սերտ կապեր հաստատել նաև Արցախի պետական համալսարանի հետ, որը համահայկական կրթական ցանցի կարևորագույն հանգույցներից է: Ուսումնական հաստատությունների միջև նման համագործակցությունը միջազգային գործընկերության տեսակետից  առավել գնահատելի կլինի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի  դարձնել նախարարության և սփյուռքահայ տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հանդիպումները:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։