478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի «Վրեժ կլուծեմ սիրո միջոցով» բեմադրության պրեմիերան տեղի կունենա Երևանում մայիսի 22-ին
18:10
20 Մայիսի 2009

Սերգեյ Փարաջանովի 85-ամյակին և նրա անունը կրող թատրոնի 15-ամյակին նվիրված «Վրեժ կլուծեմ սիրո միջոցով» բեմադրության պրեմիերան տեղի կունենա Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում մայիսի 22-ին։   

Թատրոնի հյուրախաղերն իրականացվում են Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության աջակցությամբ, իսկ պաշտոնական հովանավորն է Երևանի կոնյակի գործարանը։

«Մեծ կինոռեժիսորը երբեք չի զբաղվել թատրոնով և դրա հետ կապված չի եղել, բայց միաժամանակ նրա ողջ կինեմատոգրաֆը ներծծված է եղել բացառիկ թատերականությամբ և թատրոնի հանելուկով, ինչպես նաև կերպարվեստով, գեղանկարչությամբ և պոետիկայով։ Այն ամենն, ինչ կցանկանայինք մենք անել Փարաջանովի թատրոնի ժանրում, միայն հպվելն է այդ հանելուկին, որպեսզի կրկին ու կրկին ինքներս մեզ և հանդիսատեսին տանք հավերժական հարցերը գեղեցկության, հմայքի, փիլիսոփայության, մեր «ես»-ի և մեր հոգևոր էության հետ ներքին զրույցի մասին»,- չորեքշաբթի հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման հեղինակ Վլադիմիր Գաբբեն բեմադրության պրեմիերիային նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, ներկայացումը կառուցված է վարպետի երազների, նրա ստեղծած առասպելների և նախատիպերի հիման վրա։

«Հայ հանդիսատեսի հետ առաջին հանդիպումը և վարպետի հայրենիքում առաջին հանդիպումը պետք է լինի սրտաշարժ ու խորհրդանշական։ Հյուրախաղերի ժամանակ պրեմիերա խաղալը շատ դժվար է և հուզիչ, և ես կարծում եմ, որ այդ հուզմունքի մեջ կմիավորվեն թատրոնի դերասանների և ողջ կոլեկտիվի սրտերը, որպեսզի իրենց սրտի մի փոքր կտորը նվիրեն մեծ վարպետի հայրենիքին»,- հավելեց Գաբբեն։

Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը հիմնվել է 1994 թվականին՝ Սերգեյ Փարաջանովի 70-ամյակի տարում, «Կեցցե մաեստրոն» ներկայացումով։ Թատրոնը նվիրված է 20-րդ դարի մեծ Վարպետ ՝ Սերգեյ Փարաջանովի զարդանախշ-հոգևոր էության որոնմանը։ Թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը Վլադիմիր Գաբբեն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: